![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բժշկական բուհերի գիտական կառույցների նստաշրջանը
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Bjshkakan-Hamalsaran-370x237-e1348677884452.jpg)
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։ Այս մասին 168.am– ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
Երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանի նպատակն է ակտիվացնել միջբուհական հարաբերությունները, ընդլայնել երիտասարդ գիտնականների հնարավորությունները, ինչպես նաև քննարկել երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր և կնշել դրանց լուծման ուղիները։
Նշենք, որ եռօրյա նստաշրջանին կմասնակցեն ԱՊՀ երկրների բժշկական բուհերի բակալավրիատի ուսանողներ, մագիստրոսներ, օրդինատորներ, երիտասարդ գիտնականներ: