Նավթի գինը իջել է վերջին 7 շաբաթվա նվազագույն մակարդակի
Նավթի գինն ընկել է՝ հասնելով վերջին 7 շաբաթվա ընթացքում նվազագույն մակարդակի՝ ԱՄՆ-ում պաշարների ավելացման և ԱՄՆ իշխանությունների՝ տնտեսության խթանման նոր միջոցառումների անարդյունավետության շուրջ հայտարարությունների ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը:
Երևանյան ժամանակով ժամը 13:40-ի դրությամբ Brent մակնիշի նավթի գինը նվազել է 0.77 տոկոսով՝ հասնելով 109.60 դոլարի (մեկ բարելը): Сорт WTI-ը նվազել է 0.70 տոկոսով՝ հասնելով 90.73 դոլարի:
Ավելի վաղ Նավթի ամերիկյան ինստիտուտը հայտնել էր, որ նավթի պաշարներն աճում են երրորդ շաբաթն անընդմեջ: Ընդ որում Citigroup-ի վերլուծաբանները կանխատեսում էին պահանջարկի նվազում:
Նավթի գնի վրա ազդում է նաև Իրաքում արդյունահանման աճը: Իրաքի նավթի նախարարության տվյալներով՝ այդ երկիրն օրական արդյունահանում է 3.328 մլն բարել նավթ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979-ից հետո:
Մյուս կողմից՝ երեկ Ֆիլադելֆիայի Դաշնային պահուստային հիմնադրամի ղեկավար Չարլզ Պոսները հայտարարել է, որ տնտեսության խթանման նոր միջոցառումները չեն օգնի հաղթահարել համաշխարհային ճգնաժամը, ավելին՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ կենտրոնական բանկի վրա: