Բաժիններ՝

Ռուսաստանն արգելել է խնձորի և լոլիկի ներկրումը Մոլդովայից

ՌԴ Գյուղատնտեսության վերահսկիչ մարմինն առգրավել է Մոլդովայից Բրյանսկի մարզ փոխադրվող խնձորի ու լոլիկի վիթխարի խմբաքանակը: Փորձ է արվել միրգն ու բանջարեղենը Ռուսաստան ներմուծել կեղծ փաստաթղթերով: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:

Գերատեսչության հայտարարությամբ՝ ավելի քան 38 տոննա գյուղարտադրանքն առգրավվել է Նովիե Յուրկովիչի միջազգային ավտոմոբիլային անցակետում:

Խնձորի խմբաքանակի կարանտինային բուսասանիտարական վերահսկման փաստաթղթերում Գյուղատնտեսության վերահսկման գերատեսչության Բրյանսկի և Սմոլենսկի մարզերի վարչությունները հայտնաբերել են անվավեր բուսասանիտարական փաստաթուղթ, իսկ լոլիկի խմբաքանակի փոխադրման համար ներկայացված փաստաթղթերում՝ կեղծումներ: Մթերքը հետ է ուղարկվել Մոլդովա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930