Երևանում հաջորդ տարի կսկսվի կոյուղամաքրման կայանի շինարարությունը
Հաջորդ տարի Երևանում կսկսվի կոյուղամաքրման ամենամեծ կայանի կառուցումը: Այս մասին այսօր ԱԺ 2011թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ նրա ՝ կոյուղատարների մաքրման կայաններ կկառուցվեն նաև Դիլիջանում և Ջերմուկում:
Նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն հաջորդ տարի: Ա. Անդրեասյանի խոսքով՝ ֆինանսական շատ խնդիրներ կան նման կայանների աշխատանքի հետ կապված, քանի որ թեև բնապահպանական հարց է լուծվում, բայց սակագնային բեռ է դրվում. «Կայաններում որակավորված մասնագետներ պետք է աշխատեն, քիմիկատներ և բավականին շատ էլեկտրաէներգիա կծախսվի»:
Կոմիտեի նախագահը հայտնեց, որ ծրագրվում է նաև Քաղսիի կոյուղամաքրման կայան կառուցել, որտեղ և՛ Երևանի, և՛ Ծաղկաձորի ջրերն են հավաքվելու ու մաքրվելու:
«Սևանը մեզ համար մնում է գերակա: Վարդենիկի կոյուղացման և Մարտունիի շրջանում մի շարք համայնքների կոյուղացման խնդիր կա: Ուսումնասիրելու ենք և ծրագրեր կազմենք»,- ասաց Ա. Անդրեասյանը: