«Եթե չլիներ «Բաց հասարակություն հիմնադրամը», ես նույնիսկ չէի կարող երազել իմ «Ստրիպտիզ» պիեսը բեմադրելու մասին»,- ասում է Սեդա Ստեփանյանը:
«Forbes» ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի ամենաթանկ կահույքների ցանկը:
«Այդպիսի մի հատ թուղթ էլ ես ունեմ` Կրթության և գիտության նախարարության ցուցակ: Չգիտեմ, թե դա ինչ է: Ինձ բերեցին, ցույց տվեցին, թե՝ տեսեք, տիկին Բախշյան, Կրթության նախարարությունն այսպիսի թղթեր է բաժանում. ցուցակ է՝ համարակալված, անուն-ազգանուն, ընտրատեղամաս, անձնագրային տվյալներ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
«Ամեն պրոբլեմի մեջ մարդ պետք է երեք վարկած ունենա: Ես ունեմ մի վարկած՝ դա մեր հիմնարկի և Պաշտպանության նախարարության դեմ կազմակերպած, ամպագոռգոռ բառ չասեմ՝ դիվերսիա է»,- ասում է «Աշտարակ ձու» ընկերության ներկայացուցիչը։
«Ես ունեմ ընտանեկան որոշում՝ ապրիլի 9-ին ժամը 11:00-ին առանց մեկ րոպե ուշացման, ընտանիքիս ու մանկահասակ երեխաներիս հետ լինելու եմ Ազատության հրապարակում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցություններին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, թե բանակցությունը լավ է, բայց այն չի կարող նպաստել հետընտրական լարվածությունների թուլացմանը:
«Ես ինձ լիազորված եմ զգում՝ ասելու բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին չեք կարող կոտրել, այս երկիրը չեք կարող կոտրել, այս երազանքը, հավատամքը, որի անունն է Հայաստան, չեք կարող կոտրել»,- ասում է Կարին Հովհաննիսյանը
Ապրիլի 9-ին ժամը 11:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրում է Ազատության հրապարակում ազգովի մասնակցել իր երդմնակալության արարողությանը:
Երգի կատարումից հետո Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ եղանակը պարզվեց՝ արև դուրս եկավ:
«Facebook-ում գաղջ, ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում՝ բոլոր իմաստներով: Այստեղ, եթե որևէ մեկը ինչ-որ մի մի միտք է արտահայտում ու, եթե Աստված չտա, այդ միտքը չհամընկնի այդ կատեգորիայի մարդկանց մտքերի հետ, սկսվում է ուղղակի վիրավորանքների շարան, և բացի վիրավորանքներից և հայհոյանքներից, տվյալ գրառման տակ ուրիշ մեկնաբանություններ հիմնականում չեն գրվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Pigh):
Ժամանակակից արվեստի թանգարանը մոտ մեկ ամիս շարունակ ցուցադրեց Ժանսեմի (Հովհաննես Սեմեջյան) թանգարանի պահոցում գտնվող գործերը: Այցելուների համար մեծ անակնկալ էր մեր երկրում տեսնել արժեքավոր այդ հավաքածուն, որը, պարզվում է՝ հեղինակը տարբեր ժամանակաշրջաններում նվիրել է Ժամանակակից արվեստի թանգարանին:
Սիրուշոյի և «Դորիանսի» ապրիլի 6-ին կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: 168.am-ի հետ զրույցում Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանն ասաց, որ համերգի նախապատրաստական աշխատանքները շատ բուռն ընթացքի մեջ են
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ռեալի» ուշադրութան կենտրոնում:
«Վերջապես մեր ազգային հպարտություն համարվող ծիրանենու արտադրությունը կդրվի բարձր մակարդակի վրա: Կբարձրանան ֆերմերների եկամուտները, կստեղծվի ամուր բազա հետագա սելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար»,- ասում է Սերգո Կարապետյանը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` Արարատյան դաշտավայրում օրեր առաջ գրանցված ցածր ջերմաստիճանը պտղին վնաս տված չի լինի:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ ոչ իշխանական քաղաքական ուժերը առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ մի մոտեցում ունեն, իսկ իշխանական քաղաքական ուժերը՝ բոլորովին այլ մոտեցում, և դրանք էապես տարբերվում են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը։
«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս դեպքում` մեր մարտական ընկերոջ` Հրաչ Մուրադյանի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։
«Մեր երկրի ներսում հերթական անգամ ստեղծվել է սարդարապատային իրավիճակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի ազատամարտիկ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Քաղաքականությամբ զբաղվող կանանց ամենամեծ քննադատը կանայք են և կանանց ամենաքիչն ընտրում են կանայք: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր Մեդիակենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:
Top of the Week-ը ներկայացնում է շաբաթվա լավագույն գոլերի հնգյակի իր տարբերակը։
Թուրքիայում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչիի ծնողները համամիտ չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են այն վիճարկել: Այս մասին gaatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մայրը՝ Անի Բալըքչին:
«Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար 2» նախագծի հաղթող Լուսինե Աղաբեկյանի անվան շուրջ անընդհատ ինչ-որ խոսակցություններ են ծավալվում: Կարճ ժամանակ անց նա մուտք գործեց հայկական շոու-բիզնես:
«Անկախ նրանից` ի՞նչ դրդապատճառներով է եղել այդ սպանությունը, մթնոլորտը, որում դա տեղի է ունենում, ծնում է այնպիսի սրիկաներ, ովքեր դավադիր ձևով կրակում են այդպիսի մարդու վրա»:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառության արարողություն` ի հիշատակ ազատամարտիկ, դաշնակցական գործիչ և 2005 թվականից Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի, ով 1990-94 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկն է:
Միջնորդությունը բավարավել է, դատարանը որոշում է ընդունել հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, վերջինիս աղջկան և եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի կազմակերպման գործով ձերբակալված Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը նույն գործով իբրև պատվիրատու ձերբակալված, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք չեն տվել:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահ է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են բավական թափանցիկ ու նախորդ համապետական երկու ընտրությունների շարունակություն: Իսկ առաջին կամ երկրորդ տեղը, նրա խոսքով, պետք է որոշի ժողովուրդը:
«Այս քաղաքական դաշտը չպետք է դարձնել ջրիկ մի իրավիճակ, որտեղ չես հասկանում՝ ով ինչ է անում: Հանրապետական կուսակցության երիտասարդները անցել են բավական երկար ճանապարհ ու ամենակարևորը՝ անցել են այդ ճանապարհը ՀՀԿ-ի ներսում: Ճամբարափոխներ կամ վասալի մտածելակերպ ունեցողներ մեր հատվածի մեջ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հովհաննես Սահակյանը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: