Բաժիններ՝

Ժիրայր Սէֆիլյանը` Հրաչ Մուրադյանի սպանության մասին. «Ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին»

«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս դեպքում` մեր մարտական ընկերոջ` Հրաչ Մուրադյանի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը` անդրադառնալով ապրիլի 2-ին Պռոշյան գյուղում կատարված սպանությանը:

Սէֆիլյանը պատահական չհամարեց իր` «համակարգի զոհ» որակումը, քանի որ, ըստ նրա, ինքը տեղյակ է եղել, թե ինչպես են անցել Պռոշյանի համայնքի ընտրությունները, որոնց արդյունքում Հրաչ Մուրադյանը երեք անգամ անընդմեջ ընտրվել էր գյուղապետ:

«Բոլոր ընտրություններն անցել են լարումներով, որովհետև մեր երկրում ընտրություններն, ըստ էության,  ընտրություն պետք չէ կոչել: Ընտրություններն ավելի շատ նման են իշխանությունների կողմից պատրաստվող ռազմական օպերացիաների, և այդ պատճառով է, որ առանց լարումի հնարավոր չէ անցկացնել: Այն դեպքերում, երբ հայտնվում են հազվադեպ մարդիկ, ովքեր ունենում են համարձակություն այս համակարգի մեջ մտնելու` միաժամանակ իրենց ինքնուրույնությունը պահպանելու նպատակով»,- ասաց նա:

«Մեծ հաշվով` կարծում եմ, որ գլխավոր պատճառը դա է, որ այսօր Հրաչը չկա,- ավելացրեց Հրաչ Մուրադյանի մարտական ընկերը,- Ենթադրում եմ, որ ռեժիմի համար հնարավոր չի լինի այս դեպքը կոծկել»:

Կարդացեք նաև

Միաժամանակ նա չբացառեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարվել է այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի վրա ազդելու կամ ուղղորդելու նպատակով, սակայն, ինչպես ինքը նշեց, բնականաբար, ոչ ի օգուտ հայ ժողովրդի:

Սէֆիլյանը նշեց, որ Հայաստանում այսօր իրավիճակը լարված է` կարծիք հայտնելով, որ գործող համակարգն օր օրի կորցնում է իր վերահսկելիությունը երկրի ներսում:

Ժիրայր Սէֆիլյանի անդրադարձը ներքաղաքական իրավիճակին կարդացեք այստեղ :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս