«Հայաստանի Ձայնը» նախագիծն ավարտվեց, սակայն դրա շուրջ խոսակցությունները դեռևս շարունակվում են: Նախագծի եզրափակիչ փուլ էր անցել 4 մասնակից՝ յուրաքանչյուր մարզչից՝ մեկ մասնակից:
«Մենք նման քննարկում չենք արել եւ նման քննարկում նախատեսված չէ, վաղը կերեւա»:
Ամուսինն իր հետ վարվել է ոչ մարդկային ձևով, ամեն անգամ ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև ձեռքի տակ ընկած կենցաղային տարբեր առարկաներով հարվածել է իրեն, որի ընթացքում հաճախակի ստացել է մարմնական վնասվածքներ։
Մարզերից Երևան ժամանող հասարակական տրանսպորտն այսօր առավոտից չէր սպասարկում հանրությանը: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ավտոկայանն առավոտից մարդաշատ էր: Դեռևս վաղ առավոտից մարզերի ուսանողները կանգառում կանգնած սպասում էին Երևան ուղևորվող գազելներին, սակայն տրանսպորտ չկար:
Պարոն Շաբոյան, հիմա ես Ձեզ ասեմ՝ սովորեք՝ ո՞նց են գները համեմատում: Միջազգային պրակտիկայում շաքարավազի գները Երևանում, Կիևում, Մոսկվայում համեմատում են վերջնական գնից՝ մանրածախից հանելով հարկերը:
Բարձր տեխնոլոգիաները թափանցում են մեր առօրյա, ու նույնիսկ այնպիսի պարզ գործողությունը, ինչպիսին տաքսի պատվիրելն է, արդեն կարելի է օնլայն պատվիրել: Օնլայն տաքսի ծառայությունը լայն կիրառում ունի ամբողջ աշխարհում։ Հայաստանում, արդեն շուրջ երկու ամիս է, հնարավոր է դարձել օնլայն տաքսի պատվիրել:
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. ապրիլի 9-ի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձման արարողությանը մասնակցող պատվիրակությունների ցանկը:
Նրան բարկացրել է հարցը, թե արդյո՞ք վաղվա նիստին ներկա է լինելու Գագիկ Ծառուկյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 8-ին, արտարժութային գործարքներ չեն կատարվել։ Դոլարն առաջարկվել է 419 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 418.76 դրամը։
Հայաստանի մարզերում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները երկուսն են՝ միոմաներ ու սեռավարակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը: «Հայաստանում ամեն երկրորդ կին որևէ բորբոքային պրոցես կամ ինֆեկցիա ունի»,- ասաց նա:
«ՀՅԴ-ը չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված` Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին»
«Վաղը ԱԺ նիստ է, մենք պատգամավոր ենք, դա մեր աշխատանքն է, և Ազգային ժողովի պատգամավորներից ով ավելի կարևոր գործ ունի, չի մասնակցի: Ես, եթե ավելի կարոևր գործ չունենամ, բնականաբար, կմասնակցեմ»,- ասում է Մարտուն Գրիգորյանը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքերով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դիմի զուգահեռ կառավարության, ստվերային կառավարության ձևավորմանը, «չի բացառվում նաև բախումային տարբերակը»։
Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային են լինելու, որովհետև մասնակցում են հիմնական բոլոր ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
«Դիակ ասելով` ես մարդկանց ի նկատի չունեմ, ոչ մեկին` գործող անձանցից: «Դիակ» ասելով` ես ի նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարության խրտվիլակը, որը վաղուց արդեն խրտվիլակ է, ուղղակի ես հույս ունեմ, որ վաղվանից նա կլինի դիակ և թաղման կենթարկվի մեր հանրապետությունում, որովհետև չկա ներկայացուցչական ժողովրդավարություն, կա կա´մ ժողովրդավարություն, կա´մ ներկայացուցչություն»,- ասում է Աշոտ Մանուչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
Ապրիլի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունենալու «Լավ էլի» խմբի մենահամերգը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանը:
«Ես ինքս ժողովրդական երաժշտության մեծ սիրահար լինելով հանդերձ՝ կարծում եմ, որ թառը, քամանչան և մյուս ազգային գործիքները պետք է դուրս բերել և ավելի ժամանակակից դարձնել: Այս գործիքների համար նոր ստեղծագործություններ պետք է գրվեն»:
Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ իր ամենասկզբունքային մրցակցի` Կիևի «Դինամոյի» նկատմամբ:
Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի Կիևի «Դինամո» – «Շախտյոր» հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավեց տանտերերի դարպասը:
168.am-ի զրուցակիցը «Eva Rock Band»-ի հիմնադիր Էվա Ոսկանյանն է:
«Forbes» ամսագիրը հրապարակել է միլիոնատեր, պատգամավոր, «Chelsea» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի բիզնես կանոնները:
Ֆոսֆորը նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը, հորմոնների կարգավորմանը, էներգիայի արձակմանը, բջիջների վերականգնմանը, քիմիական ռեակցիաների իրագործմանը և սննդարար նյութերի օգտագործմանը:
Ցախկեռասի պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։
2013թ. մարտի 28-ին, 89 տարեկան հասակում մահացավ աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժշտական ծնծղաներ արտադրող Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղուտի հանքի շահագործումը համարում է պետության հանդեպ սեփական իշխանությունների աննախադեպ հանցանք:
«Ժողովուրդն ուզում է ազատել պետական մեքենան ուզուրպացնող անօրինականությունից: Երբ Ռուսաստանում Բորիս Ելցինը գալիս էր իշխանության, ի՞նչ հայտարարեց, նա ասաց, որ «Խորհրդային Միությունում գոյություն ունի մեկ խնդիր, այստեղ գոյություն ունի մի չարիք` Կոմունիստական կուսակցությունը, այս չարիքը մենք պիտի վերացնենք, ազատենք պետությունը դրա բռնատիրությունից»: Սա շարժում էր»,- ասում է Մ.Սարգսյանը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն ադրբեջանական Echo.az կայքին տված հարցազրույցի ժամանակ ամփոփել է Հավակնորդների մրցաշարի արդյունքները, ինչպես նաև փորձել է կանխատեսել Կարլսեն – Անանդ դիմակայության ելքը:
«Ես իսկապես կարիք ունեմ գտնել այն մարդկանց, ովքեր երկրի համար, կոնկրետ հիմա Երևանին համար կնվիրեն, կզոհաբերեն իրենց: Իսկապես դժվար է գտնել այդքան մարդ, որ չի ծախվի, չի վախենա»,- ասում է Անահիտ Բախշյանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկվանից Օպերային հարող շրջակա տարածքը՝ Բաղրամյան պողոտայի սկիզբը, Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովա փողոցի որոշ հատվածներ փակ են, և ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կանգնեցված է: