Մոմավառություն Ազատության հրապարակում` ի հիշատակ Հրաչ Մուրադյանի (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառության արարողություն` ի հիշատակ ազատամարտիկ, դաշնակցական գործիչ և 2005 թվականից Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի, ով 1990-94 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկն է:

Մոմավառությանը ներկա էին Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև տարբեր հասարակական գործիչներ և պարզապես շարքային քաղաքացիներ: Ավելի ուշ մոմավառությանը միացան նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամները:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին հայտնաբերվել էր ապրիլի 2-ի վաղ առավոտյան` նույն գյուղի գյուղապետարանի դիմաց: Ինչպես պարզվեց հետագայում, նա մահացել է ստացած հրազենային վնասվածքից, իսկ արդեն այսօր Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ գործի առնչությամբ կան ձերբակալվածներ:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս