Բոլոր երեխաներն էլ, անշուշտ, լսել են առողջ ապրելակերպի լոզունգի մասին, թե «դու այն ես, ինչ ուտում ես»:
Մայր աթոռ Սրբ Էջմիածնում սկսվել է Զատկի տոնին նվիրված պատարագը, որին ներկա է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վիկտորյա Անանյանը սերում է պարողների գերդաստանից։ 7 տարեկան հասակում Հայաստանից տեղափոխվելով Ուկրաինա, Վիկտորյան ամբողջությամբ նվիրվել է բալետին։ Նա շրջում է ողջ աշխարհով, հանդես է գալիս բազմաթիվ ներկայացումներում, մարմնավորում է տարբեր կերպարներ և արժանանում մեծ գնահատականների։
Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները:
Վարձատրության չափով Հայաստանում առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմում է 322 204 դրամ:
Նոր գրատախտակին մոտենալու կարիք չկա, այն հնարավոր կլինի կառավարել ձայնով ու ժեստերով: Այս նախագիծը պատկանում է նորաստեղծ Lionsharp ընկերության անդամներին, ովքեր նախագծել են այն ու ներկայացրել Microsoft ինովացիոն կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:
Ժողովրդական միջոցներով ինքնաբուժումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը բոլոր փուլերում` սուր շրջան, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլն։
ՀՀ տնտեսության վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները երբեմն շատ զարմանալի ենթադրությունների տեղիք են տալիս, երբ դրանք դիտարկում ես համեմատության մեջ։
«Պետությունը, չգիտես ինչու, շահագրգռված չէ, նա ցանկանում է, օրինակ, Հնդկաստանից «աղբ» բերել, Գերմանիայից բերել ավելի թանկ մի բան, միգուցե վերավաճառել, և այլն, սակայն չի ուզում զարգացնել ներքին արտադրությունը»,- ասում է կենսաքիմիկոս Վարդան Մամիկոնյանը
ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2012թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1 587.0 մլն. դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 8.6%-ով, ընդ որում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 656.7 մլն. դոլար (նվազել է 27.5%-ով), այլ ներդրումներինը` 928.9 մլն. դոլար (աճել է 12.0%-ով), պորտֆելային ներդրումներինը` 1.4 մլն. դոլար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ապրիլի 9-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:
Եթե սթափ գնահատենք քաղաքական պրոցեսները, մասնավորապես հացադուլը, կարող ենք ասել, որ այն տանում էր դեպի փակուղի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու որոշմանը:
«Ժողովրդական լեզվով ասած` իշխանությունը «դաղալություն» արեց. կրկին նույն բանն էր լինելու` բանակցությունների արդյունքում ՀԱԿ-ը պետք է ստանար ինչ-որ վերահսկողական ֆունկցիաներ, սակայն իրենք այդ ընթացքում շինծու գործով ձերբակալեցին մեր տղաներին` Տիգրան Առաքելյանին և մյուսներին, և օգտագործեցին մեր դեմ»,- ասում է Շահեն Պետրոսյանը:
«Մի բան է, երբ մարդը հացադուլի մեջ է իրականացնում քաղաքական պայքար, մեկ այլ բան, երբ դուրս է գալիս հացադուլից: Քաղաքական շահերն ու պետության շահերն են պահանջում, որ Հայաստանը առաջնորդվի իրատեսական քաղաքական օրակարգով ու երխկոսությամբ»,- ասում է Էդ. Շարմազանովը
«Իմացայ, որ կրքեր են բորբոքուել իմ բուժմանը պետականօրէն աջակցելու հետ կեպուած։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք»,- գրել է Պ.Հայրիկյանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Լիվերպուլը» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։
«Ես չեմ կարող ասել, որ կեղծիքներ ընդհանրապես չեն եղել, ինչ-որ բաներ եղել են: Բայց նաև չեմ կարող ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է հավաքել, քան նախագահ Սերժ Սարգսյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, ՀՀԿ անդամ Կամո Հովհաննիսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս հացադուլից՝ Սերժ Սարգսյանին մեկ այլ տեղ հանդիպելու նպատակով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»
Ավիաընկերությունը խոստացել է բոլոր ուղևորներին փոխհատուցել ավիատոմսի գումարը, սակայն ուղևորները մտավախություն ունեն, որ հնարավոր է` ամբողջությամբ չկատարեն փոխհատուցումը:
Դիմելով բնապահպան Եղիա Ներսիսյանին, ով ևս ակտիվիստների թվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եղիա, քո մասին պետք է խոսեմ. կուզենայի այստեղ լինեիր, բայց ձեր որոշումն է»:
2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Ընթերցելով երկուշաբթի օրվա այցելությունների օրակարգը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առաջինը կայցելի Կապան, որտեղ «ժամադրեց» քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում կղեկավարի Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ-ի ցուցակի երրորդ համարն է զբաղեցնում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Հարսնաքարի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս հրաժարվեց ցուցմունքներ տալ։
«Էտ ինչի՞ չեք բողոքում, որ անմեղ տեղը դատվածները արդարացվելուց հետո դիմում են Եվրոդատարան ու ՀՀ կառավարությունը պետբյուջեից, հարկատուների գրպանից վճարում ա էտ անմեղ դատված մարդկանց: Բա էտ մարդկանց խի՞ չեք հիշեցնում, որ լիքը հիվանդ երեխաներ կան, սոված թոշակառուներ կան»,- գրել է Շանթ Հարությունյանը
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները կնմանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂՀ շուրջ բանակցություններին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվան Բոզոյանը:
Լիդիան ինթերնեյշնլը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության մասին լուրը բուռն քննարկվում է Արտգործնախարարությունում: Ըստ այդ խոսակցությունների՝ Էդ. Նալբանդյանը նշանակվելու է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն երկրպագուներից, ովքեր տոմսեր են ձեռք բերել և չեն կարողացել ստադիոն մտնել»:
«Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու»։