Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանին վերջին անգամ «վադալասկայով» կտեսնենք

Րաֆֆի Հովհաննիսյանը, «ենթարկվելով ժողովրդի հրահանգին», առաջարկում է ապրիլի 9-ին առավոտյան ժամը 11:00-ին Ազատության հրապարակում լինել ու ազգովի մասնակցել իր երդմնակալության արարողությանը: «Գալիս ենք բոլոր տեղերից: Գալիս ենք քշելու այս կեղտոտ իշխանությանը և միասին պատասխանատու երդում ենք տալու»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ շեշտեց ընդդիմության առաջնորդը՝ ավելացնելով, որ եթե փակվեն ճանապարհները, խոչընդոտելու համար մարդկանց մասնակցությունը երդմնակալության արարողությանը, «պետք է պատասխան տան ժողովրդի դատարանի առաջ»:

Նա նաև հայտարարեց, որ այդ օրը ողջ հանրապետությամբ մեկ իրենք հայտարարում են գործադուլ և դասադուլ: Դիմելով մարդկանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կատակեց. «ապրիլի 9-ին վերջին անգամն է, որ այս վադալասկան կտեսնեք ինձ վրա: Ուզո՞ւմ եք` փողկապով կգամ այդ օրը»:

Տեսանյութեր

Լրահոս