
8,4 մլն դոլար՝ սեղանի համար. աշխարհի 5 ամենաթանկ կահույքները (լուսանկարներ)

«Forbes» ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի ամենաթանկ կահույքների ցանկը: Հնգյակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է 18-րդ դարում պատրաստված սեղանը:
Մինչև 2005 թվականը սեղանը պատկանում էր մի ընտանիքի, որը, սակայն, որոշեց վաճառել այն աուկցիոնով: Սեղանը վաճառվեց 3,4 մլն դոլարով, իսկ այսօր արդեն մասնագետներն այն գնահատում են 8,4 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում պահարանն է, որը պատրաստվել է 18-րդ դարում: Սրա արժեքը 5,9 մլն դոլար է:
Երրորդ տեղում 5,1 մլն արժողությամբ գրասեղանն է, որը մեր օրեր է հասել Լյուդովիկոս 15-րդ թագավորի ժամանակներից:
Ցանկը եզրափակում են գրասեղանն ու մահճակալը, որոնք գնահատվել են, համապատասխանաբար, 4,48 և 2,97 մլն դոլար: