«Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մի քանի հեռուստաալիքներ, կարծում եմ` պետական միջոցներով, անընդմեջ ցուցադրում ոչ թե քաղաքապետարանի կատարած աշխատանքներն, այլ քաղաքապետին ուղղված քաղաքացու կամ ինչ-որ մեկ այլ անձի գովեստները, ինձ մոտ հարց է առաջանում` բա սա քարոզարշա՞վ է արդեն»,- ասում է Տ. Ուրիխանյանը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Մալագան» սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Գալաթասարային»։
Կառավարության վաղվա նիստում կհաստատվեն 2013-2014 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
«Ապրիլի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զննվեց Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի փաստաթղթերի պարկը: Հատուկ քննչական ծառայությունը «պարզեց», որ գերազանցապես ՀՀԿ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կեղծիքներ է թույլ տվել… Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին»
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրենին՝ Փայլակ Յայլոյանին, խիստ նկատողություն էր հայտարարել: Պատճառը մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելն է:
Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս չկարողացավ պարտության մատնել ՊՍԺ-ին. գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշիվ:
Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ հնարավոր է վերականգնել նախկին էներգիան և կենսուրախությունը։ Բնությունը ստեղծել է բույսեր, որոնք պարունակում են հորմոնանման նյութեր. դրանցից մեկն է գայլաթաթը։
«Կարմիր գիծն, օրինակ, այս ներհասարակական լարվածությունը որևէ ձևով բախումնային իրավիճակի չհասցնելն է: Բարեբախտաբար, այս հանգրվանին երևում է, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության պայքարը քաղաքակիրթ հարթության վրա պահելու և բևեռացած մթնոլորտից հեռու պահելու միտումներն ակներև են այս դեպքում»,- ասում է Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
«Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը վայելում է ոչ միայն ՀՀԿ-ի և երկրի նախագահի աջակցությունը, այլ նաև իր աշխատանքով ապացուցել է, որ արժանի թեկնածու է: Հիմա ես չեմ հասկանում, Երևանի քաղաքացին ինչի՞ պիտի իր ձայնը Օսկանյանին տա, այլ ոչ թե Տարոնին Մարգարյանին»,- ասում է Համլետ Հարությունյանը:
«Վստահ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն ապրիլի իննին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ կարժանանա Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությանը և միանգամայն հնարավոր եմ համարում, որ Կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր ներկայությամբ պատվի պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար կազմակերպվելիք երդմնակալության արարողությունն ու իր օրհնությունը հայտնի վերջինիս»,- գրել է Արման Մելիքյանը
«Եթե դու համարում ես, որ ժողովուրդը ձայն է տվել քեզ, իսկ Սերժ Սարգսյանը գողացել է քո քվեն, ուրեմն նա ավազակ է: Դրանից հետո բանակցությունը, երկխոսությունն անիմաստ են դառնում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին Մոսկվայում՝ Կրեմլի դահլիճում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված «Տաշիր 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 7-րդ անգամ, այս տարի «Տաշիր 2013»-ի հատուկ հյուրը կլինի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը
Այսօր Երևանի Նալբանդյան 23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի մոտ էին հավաքվել այն ուղևորները, ովքեր «Արմավիայի» չեղյալ հայտարարված չվերթերի պատճառով հայտնվել են տհաճ իրավիճակում:
«Եթե կա ժողովրդի պահանջ, ես պատրաստ եմ լինել այդ ցուցակում և պաշտպանել ժողովրդի բոլոր իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
«Գյուղացուն այդ գումարները չեն հասնում, իրացվում են մի քանի անհատների կողմից: Պետք է հստակ վերահսկողություն սահմանել դրսից եկող թե գրանտային ծրագրերի, թե վարկերի վրա, որպեսզի գյուղացուն հասնի այն, ինչ իր համար է նախատեսված»,-ասում է Հ. Բերբերյանը
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ գյուղապետին սպանել են, սակայն, մեկ այլ վարկածով էլ նա հանկարծամահ է եղել:
Մինչ հայրենի իշխանությունները հայտարարում են փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոքր բիզնեսի դերն ու կշիռը ՀՀ տնտեսության մեջ գնալով փոքրանում է։ Օրինակ՝ ներքին առևտրաշրջանառության ոլորտում։
«Իմ սերունդը մարդկանց գնահատում է` հաշվի է առնելով, թե մարդն ինչ մասնակցությունն է ունեցել արցախյան գոյամարտում, որովհետև մեր ժողովրդի վերջին դարերի կարևորագույն գործընթացը եղել է արցախյան գոյամարտը»,-համոզված է Համլետ Հարությունյանը:
«Ինձ պետք չի ոչ մի նախագահ, լինի անունը Րաֆֆի, թե Սերժ, ինձ պետք է, որ հայ մարդը հպարտանա իր երկրով, հպարտանա իր դրոշով, իր իրավունքով, իր հայրենիքում գոյատևելու հնարավորություն ունենա, ետ կանչի իր բարեկամներին արտերկրից»,- ասել է Ր.Հովհաննիսյանը:
«Ընդհանրապես հիմա և մոտակա շրջանում ընդդիմությունը լիքը գործ ունի անելու Հայաստանում: Օրինակ՝ փոխել հասարակական և քաղաքական գործընթացների ընկալումները և հասարակական դիսկուրսը՝ վիպականից դեպի իրատեսական, առանց որի լուրջ հաջողությունների հասնել դժվար է»,- գրել է Հ. Տեր-Աբրահամյանը
«Սերժ Սարգսյանն ուղղակի գրոսմայստեր է` քաղաքական գործիչներին փչացնելու հարցում: Ես ափսոսում եմ Պարույր Հայրիկյանի համար, ուղղակի ափսոսում եմ, որ հերթը նրան էլ հասավ: Այսինքն` Գեղամյան, Բաղդասարյան և այլն, այդ շարքում հերթը եկավ Պարույր Հայրիկյանին»,- ասում է Հ. Հովհաննիսյանը
Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է արդյոք, ըստ պաշտոնական տվյալների՝ 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված երդմնակալությանը, թե՞ ոչ:
«Մինչև վերջ հացադուլ անելու անելու մտադրությունը փոխեց, չնայած Վեհափառ հայրապետին կոչ էր անում չխառնել Աստվածաշունը քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, հացադուլից դուրս գալու ժամանակ վկայակոչեց Մեծ պահքի ավարտը»,- ասել է Հ. Հովհաննիսյանը։
Կապանցիների փոխանցմամբ` մի խումբ երիտասարդներ՝ սուլոցներով, «Րա՛ֆ-ֆի՛, հե՛-ռա՛-ցի՛ր» վանկարկումներով, պահանջել են, որ Ր. Հովհաննիսյանը դադարեցնի հավաքն ու հեռանա Կապանից: Ըստ կապանցիների` «Ժառանգության» նախագահի ելույթն ընդհատել է նաև մի կին, ով Ր. Հովհաննիսյանից պահանջել է հեռանալ քաղաքից:
Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ և մեծ սիրով պատասխանել են մեր թղթակցի հարցերին: Նրանք միաբերան հայտարարել են, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Առողջ սնունդը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք հղիության ընթացքում օրգանիզմը սնում են ամենակարևոր նյութերով: Այս վիտամինները օգնում են հղիներին առողջ լինել, կամ հիվանդությունների դեպքում՝ արագ ապաքինվել:
Ապրիլի 6-ին Սիրուշոն և «Dorians» ռոք խումբը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգան «Միասին մեկ բեմում» խորագրով համերգով: Համերգի կազմակերպիչն է՝ «Deem Communications»-ը:
«Բալետն ամենանուրբ զգայական արտահայտչամիջոցն է, որով կարող ես աշխարհին ներկայացնել, թե տվյալ երկիրն ո՞ւր է հասել, ի՞նչ զգացողություններ ունի։ Անցած դարի սկզբում ռուսները շատ առաջավոր էին այս հարցում և բալետը որպես զենք էին օգտագործում»։