Հովհաննես Սահակյանը դեմ է «ջրիկ միջավային»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի կարծում, թե ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ «մենամարտները», որոնք հիմնականում տեղի են ունենում երիտասարդների միջև, քաղաքական լրջություն ունեն: «Այս քաղաքական դաշտը չպետք է դարձնել ջրիկ մի իրավիճակ, որտեղ չես հասկանում՝ ով ինչ է անում: Հանրապետական կուսակցության երիտասարդները անցել են բավական երկար ճանապարհ ու ամենակարևորը՝ անցել են այդ ճանապարհը ՀՀԿ-ի ներսում: Ճամբարափոխներ կամ վասալի մտածելակերպ ունեցողներ մեր հատվածի մեջ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հովհաննես Սահակյանը:

ՀՀԿ-ԲՀԿ «հակասությանն» անդրադառնալով, Հովհաննես Սահակյանը հիշեց աղվեսի հայտնի պատմությունը. «Աղվեսը թակարդի մեջ է ընկնում, պոչը պոկվում է ու, հավաքելով անտառների բոլոր  աղվեսներին, ասում է, թե պոչը վատ բան է, փախնելուց տեսնում են, վրան փշեր են հավաքվում, թակարդի մեջ ընկնելուց կտրվում է: Մեկն էլ ասում է` երբ պոչ ունեիր դրա, մասին չէիր մտածո՞ւմ: Ես հասկանում եմ, որ այսօր քաղաքականության մեջ կարճատեսությունն ու սկլերոզը արդեն նույնպես կատեգորիա են: Ոչ վաղ անցյալում, երբ կոալիցիայի անդամ էին, թող խոսեին այդ մասին, կամ գոնե թող հիմա ասեն, որ չհաջողված կոալիցիոն անդամ են եղել: Այս դեպքում ազնիվ կլինեն բոլորի առաջ: Չեմ կարծում, թե քաղաքական լրջություն կա այս ամեն ինչի մեջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ «պարզապես կան մարդիկ, ովքեր կարճ ժամանակներում տարբեր նավահանգստներում խարիսխ են փորձել գցել, բայց չի ստացվել: Այդ առումով չեմ կարծում, թե այդ մարդիկ կմնան կայանած նավահանգստում»:

Ի պատասխան այն հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հարցազույցի ժամանակ ՀԱԿ կուսակցության ավագանու ընտրությունների ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել, ասել էր, թե «մեռելների մասին չեն խոսում», արդյո՞ք իշխող կուսակցությունը խրախուսում է նման գործելաոճը, Հովհաննես Սահակյանն ասաց, թե ՀՀԿ պատգամավորը, հավանաբար, նկատի է ունեցել քաղաքական առումով:

«Իհարկե, կենդանի մարդու մասին նման ձև արտահայտվելը չեմ կարծում, թե կխրախուսվի որևէ քաղաքական ուժի ներսում: Բայց այն, որ ՀԱԿ-ը ինքն էլ, իր առաջնորդի խոսքերով, ապացուցեց, որ «գեղի կլուբ» է դարձել, ակումբային հետաքրքրությունների տեղ, պակաս վիրավորական չէ ՀԱԿ անդամների համար, քան Մհեր Սեդրակյանի արտահայտությունը: Եթե Մհեր Սեդրակյանը իր արտահայտությունից առաջ դներ քաղաքական բառը, գուցե հենց Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանության մեջ տեղավորվեր»,- մասնավորեցրեց Հովհաննես Սահակյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930