
«Բարև Երևան»-ի հիմներգը «կանչեց» արևին

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնակեց Րաֆֆի Հովհաննիյանի հանրահավաքը, որի ժամանակ ներկայացվեց «Բարև Երևան» շարժման հիմներգը:
Ինչպես հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «մենք այսօր արդեն ունենք նոր Հայաստանի հիմնի պրեմիերան»՝ նվիրված Բարևի շարժմանը:
Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, խոսքերի հեղնակը՝ բանաստեղծ Մուշիկ Միքայելյանը: Երգը կատարում է երգիչ Արթուր Իսպիյանը՝ մի խումբ երեխաների հետ, ովքեր, չնայելով անձրևային եղանակին, աշխույժ երգում են:
Երգի կատարումից հետո Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ եղանակը պարզվեց՝ արև դուրս եկավ: