Բաժիններ՝

«Կանայք են իրենց կողակիցներին գեղեցկացնում և ուժ տալիս»

«Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար 2» նախագծի հաղթող Լուսինե Աղաբեկյանի անվան շուրջ անընդհատ ինչ-որ խոսակցություններ են ծավալվում: Կարճ ժամանակ անց նա մուտք գործեց հայկական շոու-բիզնես: Գտնվեց պրոդյուսեր, ով երգչուհուն օգնեց այդ ոլորտում առաջ գնալ: Չի կարելի ասել, թե նա հայկական շոու-բիզնեսի «գերազանցիկ» արտիստներից է, ով անընդմեջ որևէ նոր բան է ստեղծում, սակայն նրա մասին խոսակցությունները միշտ նորանոր ընթացք են ստանում: Խոսակցությունները ծավալվեցին երգչուհու և իր  պրոդյուսեր  Արամայիս Հայրապետյանի հավանական ամուսնության շուրջ, որը զույգը մեկ հերքում, մեկ հաստատում էր: Օրերս շատերին զարմացրեց այն տեղեկատվությունը, ըստ որի՝ երգչուհին և իր պրոդյուսերը իրենց նոր՝ «Հիմա»  տեսահոլովակի վրա ծախսել են 50.000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառներով դադարեցվել էին: Այժմ պատրաստվում են վերսկսել աշխատանքներն ու վերջապես հանրությանը ներկայացնել այդքան ձգձգված աշխատանքը:

182611_184040521635186_5586711_n - Copy– Ինչո՞ւ հաճախ չեք լինում  եթերում:

– Պատրաստում եմ նոր գործեր ներկայացնել հանդիսատեսին: Կարող եմ շատ հաճախ եթերում լինել, բայց դա կազդի մատուցված աշխատանքի որակի վրա: Ուզում եմ միշտ եթերում հայտնվել որակյալ աշխատանքով, դա է պատճառը, որ եթերում հաճախ չեմ հայտնվում: Արդեն ունեմ 7 նոր երգեր, որոնց վրա հիմա աշխատում եմ: Կա նաև տեսահոլովակ; Պատրաստվում եմ շուտով հանդիսատեսի դատին ներկայացնել իմ «Հիմա» երգի տեսահոլովակը:

– Համագործակցություններ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ սպասվո՞ւմ են:

Կարդացեք նաև

– Այո, կան, բայց դրա մասին դեռ բարձրաձայնել չեմ ցանկանում:

– Ցանկանո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսում Ձեր հաստատուն տեղն ունենալ, շատերն են ձգտում հաստատվել այդ ասպարեզում:

– Դե աշխատում ենք, որ ամեն բան լավ լինի:

386999_280526991986538_1739297002_n– Պատասխանների մեջ բավական հստակ, կարճ ու, թերևս, նաև կոշտ եք:

– Չէի ասի, որ կոշտ եմ, բայց ինչ վերաբերում է հստակությանը՝ այո, հստակ եմ, որովհետև չեմ ցանկանում ավելին ասել, որը դեռ չի արվել կամ դեռ ընթացքի մեջ է:

– Հիմա  ի՞նչ կարգավիճակում եք, ասում էին՝ ամուսնացել եք:

– Ամուսնացած եմ:

– Աղջիկների մեծամասնությունը,  մինչ իրենց ընտրյալին հանդիպելը, ապագա ընտրյալին  որոշակի չափանիշներով են օժտում իրենց պատկերացումներում,  որոնք շատ դեպքերում այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Դուք ունեի՞ք նման չափանիշներ:

– Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ իր մտքում ունի այդպիսի մի «x» մարդ, բայց դրանով ապրել կամ դա փնտրել  պետք չէ: Դա ուղղակի իդեալ է, որ ամեն մեկս մեր մտքում ունենք:

66097_501620053210563_796641216_n

– Խոհանոցում ինչպիսի՞ն եք: Սիրո՞ւմ եք պատրաստել:

– Պատրաստել սիրում եմ ու ամեն օր մեծ հաճույքով պատրաստում եմ:

– Լուսինե, կանանց տոները շարունակվում են, և շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց շնորհավորանքներն արդեն ուղղել են գեղեցիկ սեռին, Դո՞ւք ինչ կասեք:

– Թող որ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները լինեն ժպտերես, խելացի, քանզի մենք ենք մեր կողակիցներին գեղեցկացնում և ուժ տալիս: Սիրում եմ բոլորիդ և, առիթից օգտվելով, շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս