Ապրիլի 11-ին հայտարարված «Դորիանսի» համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է:
Անկախ հավաքի բնույթից` դա իրազեկված է, արգելված, ինքնաբուխ է, թե շտապ հավաք է, եթե այն խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու:
Թույլ տվեք ասել, որ իրականում քաղաքական պրոցեսների լիդերը ոչ թե առանձին վերցրած մարդիկ են, քաղաքացիներ են (պարզ է, քաղաքական գործիչներ էլ կլինեն, կգան-կգնան, մեկը մյուսին կփոխարինեն), այլ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի լիդերը հենց ժողովուրդն է:
Նման համեմատությունը ցույց է տալիս, որ Անդրեասյանը հիմնավոր չի համարում Հայրիկյանին բուժման համար գումարի տրամադրումը, և ավելի արդյունավետ կհամարեր, եթե այդ գումարը տրամադրվեր ՄԻՊ գրասենյակին:
Ես շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա այս 50 օրվա ընթացքում կարողացավ սպասարկել բողոքական ձգտումները: Այս մակարդակը եղել է իր կարողությունների մաքսիմումը, և համարում եմ, որ մենք պիտի դա արձանագրենք և շարժվենք առաջ:
«Եթե ես լինեմ պրեզիդենտ՝ կստուգեմ, թե այդ ի՞նչ փողեր են լվացվել այդ շինարարությունների ժամանակ: Կբռնեմ 15 կվարտալը լրիվ կքանդեմ, էդ բնակիչներին կբռնեմ, կլցնեմ Կենտրոն և դատի կտամ այն կառավարիչներին, ովքեր լափել են երկրի ընդերքը»,- հայտարարեց երգահանը:
Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում քննադատեց երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումները:
«Խոստովանեմ, որ ես, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ, որոշակի անհանգստությամբ էի սպասում և հետևում նաև զուգահեռ քաղաքական հարթության մեջ ընթացող իրադարձություններին»:
«Ընդեղ ես ինչքան որ հասկացա, մի հատ կարմիր բերետավոր կար, դա էր շատ ակտիվ, հայրենիքը ազատագրում էր աչքիս: Հարվածեցին հետեւից ու սկսվեց»
Այսօր շատ ընկերություններին թույլատրել են թռիչքներ իրականացնել, բայց ուղևորներ չկան: Կա ընդամենը երկու ինքնաթիռի ուղևոր, իսկ իրականացվում է յոթ թռիչք: Ուղևորները բաշխվում են այդ յոթ չվերթի վրա և ստացվում է, որ բոլորը տնտեսապես վնասներ են կրում: Դրա համար էլ բոլորը բարձրացրել են գները:
Երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, ազգությամբ եզդի Հնար Ղալոյանը սպասում էր ՀՀ նորընտիր նախագահին: Նա պնդում էր, թե ինքը բողոք ունի հայտնելու Սերժ Սարգսյանին:
«Virgin» ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը «Forbes» ամսագրին պատմել է իր հաջողության գաղտնիքի մասին և խորհուրդներ տվել միլիոնատեր դառնալ ցանկացողներին:
Շրջակա միջավայրին, անտառին վնաս չի հասցվել, ընդամենը այրվել է խոտածածկ տարածք: Միայն ղամիշ է վառվել
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը վաղը՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հայկական դրամի խորհրդանշանը առաջին և դեռևս միակ հայկական սիմվոլն է, որ առկա է Unicode-ում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Կոմենդարյանը, ով հանդիսանում է դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) հեղինակը: Նա հայկական դրամի խորհրդանշանը ստեղծել է 1995 թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան, և ժողովուրդը քայլելով բարձրանում է դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Այսօր Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բանակցելուց հետո <Ժառանգության> առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշեցին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, վերադարձավ Ազատության հրապարակ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Շատ շուտով պարզ դարձավ, որ Բաղրամյան 26 հասնել չի հաջողվի, քանի որ ցուցարարներին դիմավորեց մի քանի շարքերից կազմված ոստիկանական հոծ շղթան:
Մինչ ոստիկանները կբացեն փողոցը՝ ժողովուրդը տարբեր կողմերից հարցեր է ուղղում Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մյուս անգամ հավաքվում ենք, որ ինչ անենք», «Մուկն ու կատու ե՞ք խաղում», «Մեր վերջն ի՞նչ է լինելու», և այլն:
Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Տ. Հայրապետյանը կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի քայլով հեռացել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող ոստիկանական պատնեշից, ինչից հետո ազատ է արձակվել բերման ենթարկվածներից մեկը:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ Ոստիկանությունը բերման է ենթարկել նստացույցին մասնակցող շուրջ 10 ակտիվիստների ու քաղաքացիների:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այսօր Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների ժամանակ կոտրվել է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի քիթը:
Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում:
Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: