Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, ովքեր նորարարական գաղափար ունեն, որը կոչված է նպաստելու բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը:
«Մի երկու օր առաջ պատգամավորները, նույն Արմենը Մարտիրոսյան, եկավ ինձ մոտ, նստեցինք, խոսեցինք, մենք իրենց բացատրեցինք, որ այդ օրը ոչ թե փակ է նրա համար, որ երթ եք անելու, այլ միջոցառում է: Քանի որ կազմակերպիչը իրենք են, իրենց զգուշացվել է ու իրենք էլ շատ լավ գիտեին, որ այստեղ այսօր գալ չի կարելի»,- նշեց նա:
Ոստիկանների թվում, ովքեր կոպիտ հրում ու երիտասարդներից շատերին գետնին գցելով իջեցնում էին նախագահի նստավայրի հարակից տարածքից, կային նաև անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, ովքեր ևս ստանձնել էին «հասարակական կարգի պահպանման դերը»:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաև չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների:
168.am-ը քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այսօր Երևանի Տերյան փողոցում սպանված երիտասարդ Տիգրան Հայրապետյանն առնչություն ունե՞ր այսօրվա բողոքի ակցիաների հետ:
«Նախապես պայմանավորվել էինք Արմեն Մարտիրոսյանը հետ, որտեղ ուզում են՝ թող բողոքի ակցիա անեն, բացի Բաղրամյան փողոցից»,- ասաց Ն. Նազարյանը:
Ապրիլի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա:
Այս պահին ոստիկանները ոստիկանական մեքենաներով ոստիկանական բաժաննմունք տարան ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Սարո Սարոյանին և մի աղջկա, որ անունը, սակայն, մեզ պարզել չհաջողվեց:
Այս պահին ՀՀ նախագահականի դիմաց է նաև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:
Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաեւ, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:
5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված երիտասարդներին Զարուհի Փոստանջյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ, որտեղ, ըստ նրա՝ գտվում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին հավաքվել են թվով 20 երիտասարդ ակտիվիստներ, որոնց թվում են նաև ակտիվիստներ Ռուզան Գրիգորյանն ու Արմեն Վիրաբյանը:
Այսօր Մարզահամերգային համալիրում երդվեց Սերժ Սարգսյանը, իսկ Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ կեղծ երդումներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- այսպես այսօր` Նոր Հայաստանի երդմնակալության օրը, սկսեց իր խոսքը «Բարևի» շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով գրեթե լեփ-լեցուն Ազատության հրապարակում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությանը եւ հրաժարականների պահանջին, ասաց, որ դա իրենց «շատ քիչ է հետաքրքրում»:
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է Վահրամաբերդում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին:
Հյուրերը մեքենաներից դուրս գալով` զարմանքով նայում էին գետնին պառկած Գասպարիին, որին որևէ մեկը չէր «անհանգստացնում»: Իսկ ոստիկաններն աչալուրջ հսկում էին ոչ միչայն հիշյալ տարածքը, այլև համալիրի ամբողջ տարածքը:
Հանրութեան հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես աւելացնում եւ մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտութեանը, աւելին՝ հեռանում ես Նրանից։
Փաստորեն անհետաձգելի գործեր չունեն և երդմնակալությանը մասնակցում են ԲՀԿ խմբակցության անդամներ Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը, Արայիկ Աղաբաբյանը, Գրիգոր Մարգարյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը և այլ ԲՀԿ-ականեր։ Նրանցից բացի երդմնակալության արարողությանը մասնակցում են ԲՀԿ անդամ, Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը և երիտասարդության և սպորտի նախարար Հրաչ Ռոստոմյանը, ով թեպետ պաշտոնապես դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց ընդամենը ֆորմալ առումով։
Ակտիվիստ Վարդգես Գասպարին այս պահին պառկել է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանների ներքևում։ Հիշեցնենք, այս համալիրում է տեղի ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Ոստիկանները նրան ոչ մի կերպ չեն խանգարում։
Այսօր Աստված Ազատության հրապարակում բացում է իր արշալույսը և պատրաստվեք համաքաղաքացիներ, վաղը` ամսի տասին, հրապարկում դիմավորելու ենք նոր Հայաստանի արշալույսը, ով ուզում է թող տուն գնա:
Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակներում սպասվելիք հռոմեկան դերբիից առաջ քաղաքում միմյանց են բախվել թիմերի երկրպագուները:
«Forbes» ամսագիրը կազմել է 20-րդ դարի հեղինակների 10 ամենաթանկ գրքերի ցանկը, որոնք առաջին անգամ լույս են տեսել նախորդ տարում, իսկ այս դարում զանազան աուկցիոններում վաճառվել են մաքսիմալ գնով:
«Կռունկ Էյր»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ասել է, թե ընկերությունը հավակնում է աննախադեպ լինել հայկական ավիաշուկայում, թռիչքներ կկատարեն ավելի քան 60 ուղղություններով։
Եթե երեք տարի առաջ ինձ ասեին, որ պետք է ելույթ ունենամ իբրև քաղաքական գործիչ և ներկայացնեմ հեղինակավոր քաղաքական կուսակցություն, ես՝ 30 տարվա ոստիկանս, երևի թե չէին հավատա:
Դժբախտաբար, անցած տարիները ցույց տեցին, որ Երևանի ավագանին իրականում վերածվել է քաղաքային գործադիր իշխանության որոշումները դակող մարմնի: Պատահական չէ, որ անցած չորս տարիներին չի եղել քաղաքապետի որևէ որոշում, որին ավագանին դեմ է արտահայտվել, առավել ևս՝ մերժել է այն:
Հենց հիմա մեր երիտասարդները, որոնք Հյուսիսայի պողոտայի շենքերի տանիքներից մեկին խաղաղ ակցիա էին իրականացնում՝ պարզելով 10 մետրանոց պաստառ, որի վրա գրված է «ԱՊԱՍԵՐԺԻԿԱՑՈՒՄ, ԱՊՐԻԼԻ 9-ին», ենթարկվեցին բռնության ոստիկանության կողմից, ոստիկանները իջացրին երիտասադներին շենքի տանիքից:
Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող 1-ին կարգի հաշմանդամ, միայնակ մայր Թամարա Հովսեփանը թեև սեփական տնակ անգամ չունի և ժամանակավորապես բնակվում է ծանոթնեից մեկի ժամանակավոր տնակում, սակայն մեր հանդիպման ժամանակ հուզված խնդրում էր իրեն աջակցել միայն իր 8-ամյա որդու դասապատրաստման հարցում: