ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ…
Ըստ տեղեկությունների, Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի անդամների հետ վիճաբանել է այն պատճառով, որ IPhone-ով մի քանի դիտորդներ, ցուցակների գլխավերևում կանգնած, հսկել ու տեղեկություններ են հաղորդել քվեարկության եկած մարդկանց մասին:
Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի:
Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին, ինչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր:
Թիվ 7/23 ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Լուսինե Օրդոյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Հայ Մատինյանը մեզ հետ զրույցում ասացին, թե իրենք դժգոհություններ ունեն՝ կապված ընտրացուցակների հետ:
Ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ից 18-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
13LO 902 պետհամարանիշի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար ընտրողներին տեղափոխում է 29/29 ընտրական տեղամաս:
Քիչ առաջ Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում մի ուշագրավ դեպք գրանցվեց: Մի տարեց մարդ, ով եկել էր քվեարկության, ի վիճակի չէր միայնակ ընտրելու և օգնության կարիք ուներ` վատ տեսողության պատճառով:
Անձնագրում պատկերված քաղաքացին և տեղամաս եկած «ընտրողը» արտաքինից խիստ տարբեր մարդիկ են: Տեղամաս է ներկայացել նիհար, թուխ մաշկով տղամարդ, իսկ անձնագրում այլ մարդ է՝ 1945 թվականին ծնված, սպիտակամաշկ, ալեհեր և թմբլիկ տղամարդ:
6 անձից բաղկացած մի ընտանիք չի կարողացել քվեարկություն կատարել, քանի որ նրանց անունները չեն եղել ոչ ընտրացուցակում և ոչ էլ լրացուցիչ ցուցակում։
Ավանի Թումանյան փողոցի 13/2 շենքի դիմաց կանգնած ավտոբուսում ցուցակներով ընտրակաշառք են բաժանում: Ավտոբուսին մոտեցող հերթական կինը լրագրողներին ասում է, որ ընտրացուցակները «բոլորի մոտ են, ի մի են բերվում, որ տանեն…»:
«Մեր կուսակցությունը հայտարարել է, որ հորդորում ենք մեր համակիրներին ՝ քվեարկել որևէ ընդդիմադիր թեկնածուի օգտին և ոչ մի դեպքում իշխող ռեժիմի օգտին չքվեարկել: Ես էլ, ի կատարումն մեր կուսակցության որոշման, քվեարկել եմ ընդդիմադիր գործիչներից ինձ ավելի հոգեհարազատ Հրանտ Բագրատյանի օգտին»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը
Թիվ 7/15 ընտրատեղամասում քվեախցիկներն այնպես են տեղադրված, որ խոչընդոտում են քվեարկության գաղտնիությանը: Ընտրողներին օգնություն ցուցաբերած անձանց անունները գրանցամատյաններում չէին արձանագրվում, և նույն մարդը մի քանի անգամ օգնում էր տարբեր մարդկանց:
«Ես ի՞նչ ասեմ իրենց, գալու եմ, էդ ընտրական կաշառքները հարկեմ, եկամտահարկ պիտի մտցնեմ, որ խելքները գլուխները գա»:
«Նրանք ինձ գրում են, որ ամեն ինչ կատարյալ է, և ոչ մի խնդիր իրենք չեն տեսել: Այդ հաղորդագրությունները պահպանվել են հեռախոսիս մեջ, և անհրաժեշտության դեպքում՝ ես պատրաստ եմ դրանք տրամադրել բոլոր շահագրգիռ լրատվամիջոցներին»
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկության չի գնացել, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չի եղել: Այսօր 29-րդ օրն է, ինչ նա գտնվում է հացադուլի մեջ:
Սովորական թանաքանյութն էլ կարելի է հեռացնել էջից ինչ-որ կերպ: Ի վերջո, կարելի է շուշաթղթել:
7/23 տեղամասում ընտրողներից մեկը՝ մի կին, ընտրելուց հետո դուրս է եկել տեղամասից և աստիճանների վրա վատացել։
Ժամը 12-ի մոտ 6/12 ընտրատեղամասում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը լսել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանի վստահված անձ Հարությունյան Արայիկը 2 կնոջ ասել, որ կտա 40.000 դրամ, որ նրանք «ապահովեն իրենց շենքի բնակչությանը»:
Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ օգտին է նա քվեարկել, թեկնածուն պատասխանել է. «Շատ հումորով եք»:
Քաղաքացին գոռացել է՝ «Ոչ ռեժիմին» և «Ազատություն Տիգրան Առաքելյանին»: Ապա հանել է քվեաթերթիկը, պատռել է և, որպես բողոքի նշան՝ կերել է այն:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը` նշելով, որ այս տեղությունն, իր հերթին, տրամադրել է տվյալ ընտրատեղամասում Հրանտ Բագրատյանի վստահված անձը:
168.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մալաթիա-Սեբաստիավարչականշրջանի թիվ 7/08 և 7/13 ընտրատեղամասեր «Սիթի» գրությամբ մեքենաներով մարդիկ են տեղափոխվում։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 10/06 ընտրատեղամաս էր եկել ոտքով:
«Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման որևէ ձևաչափ, ամեն ինչ հնարավոր է, ուղղակի սպասենք ընտրություններն ավարտվեն։ Մեր կուսակցությունը Գործադիր մարմնում այս հարցն անպայման կքննարկի, և բոլորը տեղյակ կլինեն։ Ոչ մի բան չեմ բացառում»
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 12/01 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մեկ վստահված անձի փոխարեն ունեցել է երկուսը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը:
Քիչ առաջ՝ 11:00-ին Երևանի թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկելու է եկել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրողների թիվն այդ ընտրատեղամասում 1939 է: Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 209 մարդ:
Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Սուսաննա Նիկողոսյանն ասել է, թե «Ժառանգության» ներկայացուցիչը զանգահարել է և տեղեկացրել է, որ չի ներկայանալու:
Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքն ընդգրկող թիվ 7/28 հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Քնքուշ Մելիքյանն է: 168.am-ի թղթակցի հետ զրույցում նա տարօրինակ համարեց այն փաստը, որ այս տեղամասում միայն ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն ունի վստահված անձ, իսկ մյուս թեկնածուների վստահված անձինք չկան: