50 գազաններ դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրեցին

«Մեդիա կենտրոնի» տեղեկացմամբ, Արարատի մարզի թիվ 17/5 ընտրատեղամասում աշխատող «Իրավունքի Եվրոպա» միավորման դիտորդ Նարինե Էսմայելից այսօր ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել քվեատուփի լցոնման վերաբերյալ:

«Ընտրատեղամաս մտան մի 50 գազաններ, դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրեցին մոտ մի 300-400 քվեաթերթիկ, այսինքն` քվեատուփը կիսով չափ լցվեց»,- «Մեդիա կենտրոնին» ասել է Նարինե Էսմայելը:

Դիտորդի տեղեկացմամբ՝ նշված ընտրախախտումը, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, չի արձանագրվել հանձնաժողովի անդամների կողմից.

«Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին, ինչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր»,- հավելել է Ն. Էսմայելը:

Կարդացեք նաև

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս