Կինը վատացել է ընտրատեղամասի մուտքի մոտ
Ինչպես հաղորդում է 168.am-ի թղթակիցը, 7/23 տեղամասում ընտրողներից մեկը՝ մի կին, ընտրելուց հետո դուրս է եկել տեղամասից և աստիճանների վրա վատացել։ Ականատեսների խոսքերով, կինը ճնշման տատանում է ունեցել։ Այս պահին թիվ 121 դպրոցում (այստեղ է տեղակայված տեղամասը) է գտնվում շտապ բուժօգնության բրիգադը։ 168.am-ի թղթակիցը հայտնում է, որ տեղամասում առաջացել է մարդկանց կուտակում և խառնաշփոթ։
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ 7/23 տեղամասում գրանցված 1855 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 645-ը։ Իսկ 7/24-ուո՝ 2066-ից՝ 520-ը։