Անունները չկան ընտրացուցակում

Թիվ 7/25 ընտրատեղամասում ժամը 15։00-ի դրությամբ 1886 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 698 մարդ։

Այս ընտրատեղամասում անհամապատասխանություն է եղել ցուցակներում։ 6 անձից բաղկացած մի ընտանիք չի կարողացել քվեարկություն կատարել, քանի որ նրանց անունները չեն եղել ոչ ընտրացուցակում և ոչ էլ լրացուցիչ ցուցակում։

Քաղաքացուհի  Ռոզա Հովսեփյանը, ով բնակվում է Շահումյան 16 բն. 11-ում, դիմել է  հանձնաժողովի նախագահին։ Վերջինս զանգահարել է ոստիկանություն և ճշտել է, որ նրանք պետք է ուրիշ տեղամասում քվեարկություն կատարեն։ Ռոզա Հովսեփյանն ասել է, որ անցյալ տարի ևս նույն խնդրի առջև է կանգնել և էլի նույն տեղամասում։ Ինքը նախապես տեղեկացված է եղել, որ իրենք պետք է 7/25 ընտրատեղամասում քվեարկություն կատարեն։  Ի դեպ, նմանատիպ մի քանի դեպք ևս եղել այս ընտրատեղամասում։ Մարդիկ անունները չգտնելով ցուցակներում՝ հեռացել են, առանց քվեարկություն կատարելու։

 

Կարդացեք նաև

7/26  ժամը 15։00-ի դրությամբ  1859 ընտրողներից  քվեարկել են 782-ը։  Այստեղ  ևս   2-3 ընտրողներ ցուցակներում չեն գտել իրենց անունները և  չեն կարողացել քվեարկել թողել  գնացել են։

Էմմա Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս