
Քվեախցիկներն այնպես են տեղադրված, որ խոչընդոտում են քվեարկության գաղտնիությանը (լուսանկարներ)

Թիվ 7/15 ընտրատեղամասում քվեախցիկներն այնպես են տեղադրված, որ խոչընդոտում են քվեարկության գաղտնիությանը: Ընտրողներին օգնություն ցուցաբերած անձանց անունները գրանցամատյաններում չէին արձանագրվում, և նույն մարդը մի քանի անգամ օգնում էր տարբեր մարդկանց:
Քվեարկության սենյակում էին գտնվում տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձինք, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք: Քվեատուփի մոտ անձնագրերը ստուգվում էին կնքվում էին քվեարկության ծրարը կնքելուց հետո: Այս տեղամասի ներսում՝ քվեասենյակում կային կուտակումներ. 15-ից ավելի մարդիկ կային ներսում: