«Հանրապետականին ընտրի, Հանրապետականի´ն» (տեսանյութ)

Քիչ առաջ Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում մի ուշագրավ դեպք գրանցվեց: Մի տարեց մարդ, ով եկել էր քվեարկության, ի վիճակի չէր միայնակ ընտրելու և օգնության կարիք ուներ` վատ տեսողության պատճառով:

Հանձնաժողովի նախագահը քվեարկության եկած քաղաքացիներից մեկին խնդրեց օգնել տարեց մարդուն: Մի երիտասարդ աղջիկ պատրաստակամություն հայտնեց օգնելու նրան, և քվեախցիկի մոտնա հարցրեց տարեց պապիկին, թե ո՞ւմ օգտին է ուզում քվեարկել, ինչին ի պատասխան պապիկն ասաց. «Չգիտեմ»:

«Հանրապետականին ընտրի, Հանրապետականի´ն»,- եղավ աղջկա պատասխանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս