
Լրացուցիչ ընտրացուցակները կեղծիքների համա՞ր են

Թիվ 7/23 ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Լուսինե Օրդոյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Հայկ Մատինյանը մեզ հետ զրույցում ասացին, թե իրենք դժգոհություններ ունեն՝ կապված ընտրացուցակների հետ:
Նրանց խոսքով՝ ընտացուցակների 98 տոկոսը լրացված է, ինչը ենթադրում է լրացուցիչ քվեարկելու հնարավորություն: Նրանց դիտարկմամբ՝ մեկ ընտրատարածքի ընտրողները անձնագրերով քվեարկում են իրենց տեղամասերում, իսկ տեղեկանքներով՝ այլ ընտրատեղամասերում:
Լուսինե Օրդոյանի խոսքով՝ ընտրատեղամասում և ընտրատեղամասից դուրս կուտակումների վերաբերյալ իրենց բողոքները հանձնաժողովի նախագահը «բանի տեղ չի դնում»: