Անձնագիրը թողել՝ փախել է
Թիվ 9/18 ընտրատեղամասում միջադեպ է արձանագրվել: «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քաղաքացի եկել է ընտրության, և երբ նա հետաքրքրվել է, թե ինչ է նրա անուն ազգանունն ու հայրանունը, այդ մարդը պատասխանել է՝ չգիտեմ:
Ըստ Աբգար Սարգսյանի՝ այդ քաղաքացին գինովցած է եղել: Տեղամասում նրա անձնագիրը ոստիկանները վերցրել են՝ ստուգելու համար, թե ով է նա, սակայն նա թողել է անձնագիրն ու փախել է ընտրատեղամասին:
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի փոխանցմամբ՝ անձնագրում պատկերված քաղաքացին և տեղամաս եկած «ընտրողը» արտաքինից խիստ տարբեր մարդիկ են: Տեղամաս է ներկայացել նիհար, թուխ մաշկով տղամարդ, իսկ անձնագրում այլ մարդ է՝ 1945 թվականին ծնված, սպիտակամաշկ, ալեհեր և թմբլիկ տղամարդ:
Այժմ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Ներսիսյանը արձանագրություն է կազմում: