
ՀԱԿ անդամ. Թիվ 7/28 ընտրատեղամասում միայն Սերժ Սարգսյանն ունի վստահված անձ

Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքն ընդգրկող թիվ 7/28 հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Քնքուշ Մելիքյանն է: 168.am-ի թղթակցի հետ զրույցում նա տարօրինակ համարեց այն փաստը, որ այս տեղամասում միայն ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն ունի վստահված անձ, իսկ մյուս թեկնածուների վստահված անձինք չկան: Ըստ հանձնաժողովի նախագահ Քնքուշ Մելիքյանի՝ նրանք, թերևս, անիմաստ են համարել գալ ընտրատեղամաս։
Իսկ թիվ 7/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ՕԵԿ-ից է։ Նա մեզ հետ զրույցում ասել է, թե մինչ այս պահը խախտումներ չեն արձանագրվել այդ տեղամասում: