Դպրոցի տնօրենը սուրճ ու «բանբաներկա» է հյուրասիրել ԱՊՀ դիտորդներին
Երևանի թիվ 3 ընտրատարածքի 03/03 ընտրատեղամասում (Քանաքեռ) թիվ 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը, ով ունի տեղական դիտորդի վկայական և լիազորված չէ որևէ հասարակական կազմակերպության կողմից, հյուրասիրություն է կազմակերպել միջազգային դիտորդների համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը` նշելով, որ այս տեղությունն, իր հերթին, տրամադրել է տվյալ ընտրատեղամասում Հրանտ Բագրատյանի վստահված անձը: Կարինե Հարությունյանը նշեց, որ սա օրենքի բացահայտ խախտում է: «Նա իր աշխատասենյակում ընդունել է ԱՊՀ երկրների դիտորդներին և սուրճ ու «բանբաներկա» հյուրասիրել և վերջում շատ երջանիկ ճանապարհել է նրանց»,- ասել է Կարինե Հարությունյանը: