
Հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչը հրաժարվել է ներկայանալ տեղամաս, փոխարինող էլ դեռևս չկա

Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7/32 ընտրատեղամասում 1645 ընտրողից մինչ այս պահը մասնակցել է 81 ընտրող, իսկ թիվ 7/33-ում 1517 ընտրողից մասնակցել է 120 ընտրող:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 7/32 ընտրատեղամասում հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության անդամն ընդհարապես չի ներկայացել տեղամաս:
Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Սուսաննա Նիկողոսյանն ասել է, թե «Ժառանգության» ներկայացուցիչը զանգահարել է և տեղեկացրել է, որ չի ներկայանալու:
Մինչ այս պահը «Ժառանգությունը» փոխարինող ներկայացուցիչ չի ուղարկել տեղամաս, ուստի հանձնաժողովում «Ժառանգությունից» ներկայացուցիչ չկա: