
Զարմանալի ակտիվություն` որոշ ընտրատեղամասերում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 12/01 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մեկ վստահված անձի փոխարեն ունեցել է երկուսը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը: Վերջինս նշեց, որ Բագրատյանի վստահված անձը, նկատելով տվյալ փաստը, պահանջել է Սերժ Սարգսյանի վստահված անձերից մեկին լքել ընտրատեղամասը: Բացի այդ Կարինե Հարությունյանն ասաց, որ որոշ տեղամասերում «զարմանալի, եթե չասենք, կասկածելի ակտիվություն է նկատվում»: Նա նշեց, որ ժամը 10-ի դրությամբ, օրինակ, 4/01 ընտրատեղամասում արդեն քվեարկել են 150, իսկ 1/02-ում` 180 քաղաքացիներ: