
Քաղաքացին կերել է քվեաթերթիկը

Երևանի թիվ 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը, կատարել է իր ընտրությունը, ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է՝ «Ոչ ռեժիմին» և «Ազատություն Տիգրան Առաքելյանին»: Ապա հանել է քվեաթերթիկը, պատռել է և, որպես բողոքի նշան՝ կերել է այն: Այս մասին գրել է iLur.am-ը:
Նշենք, որ ըստ կայքէջի՝ այդ պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: