«Մարդիկ պատվիրել են ապրանք, ընդ որում՝ լրացուցիչ վճարել են, որպեսզի այն արագ կերպով հասնի Հայաստան, ապրանքը Հայաստան է հասել պայմանական սեպտեմբերի 5-6-7-8-ին, ու մինչ այս պահը մաքսային ծառայությունն այդ ապրանքները չի սքանավորել: Ի՞նչն է պատճառը»,- տարակուսում էին մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները:
Բյուջեի մուտքերի վրա ազդեցությունը մեծ է պետական տուրքի գծով։ Խոսքը հատկապես մետաղների արտահանման տուրքերի մասին է, որը նախորդ տարվա սկզբին սահմանված չէր։ Միայն այդ գործոնի արդյունքում այս տարի պետական բյուջեն ստացել է ավելի քան 45 մլրդ դրամ։
Վարկերը, որքան էլ թանկ փողեր լինեն, լրացուցիչ «թթվածին» են մատակարարում տնտեսությանը։ Սակայն վերջին շրջանում մեր տնտեսությունը կորցրել է նաև վարկունակությունը։ Բանկերում մեծ գումարներ են կուտակվել, բայց տնտեսությունը չի կարողանում դրանք կլանել։
Հուլիսին Հայաստանից ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել։ Խոսքը տրանսֆերտների տեսքով ֆիզիկական անձանց միջոցով դուրս գնացած գումարների մասին է, այն էլ՝ բացառապես բանկային համակարգով։
Հայաստանի տնտեսությունն այս տարի արտաքուստ բարձր աճ է արձանագրում։ Բայց այդ աճը նստած է ռումբի վրա, որը կարող է պայթել ցանկացած պահի։
Տպավորություն է, որ իշխանության ներսում բանկային համակարգի նկատմամբ մի տեսակ թաքնված լոբբինգ է իրականացվում։ Հաճախ տնտեսությանն օժանդակելու անվան տակ քայլեր են անում, որոնք ավելի շատ ծառայում են ոչ թե տնտեսությանը, այլ բանկերի հարստացմանը։
Թեև մեր տնտեսության արտահանելի հատվածի գործերը վերջին ամիսներին այնքան էլ լավ չեն՝ կապված դրամի ամրապնդման հետ, այնուհանդերձ, ինչքան էլ տարօրինակ թվա, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է արտահանման տեմպի բավական բարձր աճ։
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական սանկցիաների մասին լավատեղյակ եք: Արդյունքում վառելիքի միջազգային գները էլ ավելի աճեցին: Սկզբում կովիդն էր աճի պատճառը:
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։