Ռուսաստանի նկատմամբ եվրոպական սանկցիաների մասին լավատեղյակ եք: Արդյունքում վառելիքի միջազգային գները էլ ավելի աճեցին: Սկզբում կովիդն էր աճի պատճառը:
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։