Այս իշխանության մեջ մարդ կա՝ 5 տարում 2 միլիարդանոց միլիարդատեր է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, որ ապրիլ ամսին կայացած բողոքի ակցիայի ժամանակ իր կողմից հնչեցրած մի շարք հայտարարությունների վերաբերյալ էր, հիշեցրեց.
«Այդ միտինգը նրա համար էր, որ կոչ անենք՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչի Ղարաբաղը:
2022-ի հոկտեմբերին նա ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. դրանից հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը՝ ասելով, որ եթե Արցախն իմն ա, ուրեմն ինչի՞ պիտի այստեղ միջանցք լինի, ռուս խաղաղապահներ լինեն: Ի դեպ, դա, կամա թե ակամա, ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի խաղն էր՝ ընդդեմ ռուսներին այնտեղից հանելու, Արցախը կապից զրկելու:
Եվ իմ ելույթի ժամանակ ասացի՝ եթե գետինը չորանա, պատերազմ է լինելու, Ղարաբաղը դատարկելու են. 4 ամիս հետո եղավ էդ բանը…»:
Պա՞րզ էր, արդյոք, մեղադրող դատախազի մեղադրանքի էությունը՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նկատեց, որ այսօրվա նիստում մեղադրողը վերջապես ասել է, որ իրենց դուր չի եկել «վերացնել բառը»:
«Չի ասված, չէ՞, վերացնել, ջարդել. վերացնել բառը Թումանյանն օգտագործում էր վսեմացնելու իմաստով, այն բազմիմաստ բառ է: Ինչքան այսօր հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել»,- նշեց նա՝ նկատելով, որ լինգվիստիկ փորձաքննությունն արդեն ներկայացրել են դատարանին:
Հրանտ Բագրատյանին 168.am-ը խնդրեց անդրադառնալ առկա տնտեսական իրողություններին և մասնավորապես պետական պարտքի ցուցանիշին, որը վերջին 9 ամիսների տվյալներով հատել է 11 միլիարդ 322 միլիոն դրամի շեմը: Սա ի՞նչ ցուցանիշ է Հայաստանի համար՝ հետաքրքրվեցինք տնտեսագետից:
«Վատ ցուցանիշ է: Իրենք ասում են՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է իջել, բայց ՀՆԱ կառուցվածքն է վատացել,- ասաց նա՝ հավելելով,- Ես Սերժ Սարգսյանի քննադատն եմ եղել, բայց այն ժամանակ թոշակը 29 հազարից դարձել է 40 հազար դրամ, գներն աճել են 12 տոկոս, այս մարդու օրոք 40 հազարից դարձել է 46 հազար դրամ, գներն աճել են 24 տոկոս: Ինձ ասում են՝ չէ, թոշակառուները փառք են տալիս Փաշինյանին. դե եկեք Հայաստանի անունը փոխենք՝ ասենք՝ «գժանոց», ու գնանք այստեղից»:
Մանրամասները՝ տեսանյութում