Նիկոլ Փաշինյանի խոստումները պետք է դիտարկել՝ որպես վատ լրագրողի հայտարարություններ. Հարցում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ 2018 թվականին ընտրություններին մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով և խոսում «Երջանիկ անհատ»-ի, «հոգատար հանրության» ու «հզոր պետության» հեռանկարի մասին:
168.am-ը մայրաքաղաքում փոքրիկ հարցախույզով ամփոփել է, թե իշխանությունների ո՞ր խոստումներն են քաղաքացիները համարում կատարված:
«Ոչ մեկը չի կատարվել. իրեն հարգող կառավարությունը պետք է վաղուց հրաժարական տված լիներ, որովհետև իր ծրագրի ոչ մի կետ չի կատարվել: Դրա փոխարեն կորցրեցինք Արցախը, տարածքներ մեր ինքնիշխան երկրից»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի խոստումները պետք է դիտարկել՝ որպես վատ լրագրողի հայտարարություններ:
«Ոչ մի լավ բան չի կարելի սպասել այսօրվա իշխանություններից: Մեր իշխանություններն անընդհատ բողոքում են, թե մեղավոր են նախկինները. ես էլ եմ կարծում, որ մեղավոր են նախկինները, որ իր նմանը եկավ իշխանության»,- շեշտեց նա:
Երևանաբնակ մի անցորդ էլ նշեց, թե անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ «Հայաստանում ամենաստախոսը Նիկոլ Փաշինյանն է»:
«Բոլորն էլ իրականացրել է,- վստահեցրեց մեկ այլ քաղաքացի՝ մանրամասնելով,- Ամեն ինչից գոհ եմ. ճիշտ է՝ Ղարաբաղը տվեցին, բայց ինքը էստեղ շատ լավ գործեր է արել՝ ճանապարհները կառուցել է, թոշակները բարձրացրեց»:
Մանրամասները՝ տեսանյութում