Պաղեստինա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան. Վահե Դավթյան

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ս.թ. սեպտեմբերին G20 շրջանակներում ընդունվում է կոմյունիկե «Մերձավորարևելյան միջանցքի» մասին, որը պետք է կապի Հնդկաստանը Եվրոպայի հետ՝ իր լոգիստիկ երթուղում ներառելով նաև իսրայելական Հայֆան: Դրան հաջորդում է Անկարայի կոշտ արձագանքն առ այն, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ իրականացնել որևէ տրանսպորտային նախագիծ Եվրոպա-Ասիա կամ ավելի լայն՝ Արևելք-Արևմուտք ռազմավարության շրջանակներում:

Մի փոքր ավելի ուշ Անկարան հայտարարում է Չինաստանի հետ Սինոպի ԱԷԿ-ի կառուցման մասին՝ ցույց տալով, որ եվրասիական էներգատրանսպորտային ճարտարապետության ձևավորման գործում Թուրքիայի ու Չինաստանի շահերը կարող են համընկնել: Եվ «Մերձավորարևելյան միջանցքի» հեռանկարի համատեքստում դա իսկապես այդպես է, քանի որ նախագիծը, փաստացիորեն, կոչված է այլընտրանք ձևավորել չինական «Գոտի և ճանապարհ» մեգառազմավարությանը:

Պաղեստինա-իսրայելական նոր պատերազմն առնվազն հարցականի տակ է դնում «Մերձավորարևելյան միջանցքում» Իսրայելի ներգրավումը: Ու, առհասարակ, անորոշ ժամանակով հետաձգում է նախագծի իրագործումը: Ուստի, գեոտնտեսական տեսանկյունից պատերազմի շահառուներից կարող է դիտարկվել նաև Պեկինը, որի ազդեցության աճը Մերձավոր Արևելքում վերջին շրջանում որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:

Կարդացեք նաև

Շարունակելի»:

Տեսանյութեր

Լրահոս