Հայաստանում գործում է կեղծ, իմիտացիոն ժողովրդավարություն, որը դեմոկրատական սկզբունքով վարվող արտաքին քաղաքականությամբ փորձում է չեզոքացնել իրական ավտոկրատական ռեժիմներից բխող ավելի քան իրական մարտահրավերները։
Նիկոլ Փաշինյանը գործնականում օպտիմալացնում է Հայաստանն ու հայ հասարակությունը, որի անգամ լուսավորյալ անդամների մեծ մասը մեկուսի խավարը գերադասում է հավաքական լույսից՝ դրանով ամրացնելով այն պատնեշները, որոնք ամեն օր ավելի են բարձրանում հասարակության տարբեր շերտերի ու խավերի միջև։
Հայրենիքը հակադրության մեջ է դրվում ոչ միայն պետության, այլև ամենայնի հետ, ինչը մարդկանց համար հասցեական է, ու նրանց առաջարկվում է ընտրություն կատարել մոտավորապես նման երկընտրանքներում՝ «Հայրենի՞ք, թե/կամ բնակարան», «Հայրենի՞ք, թե/կամ ավտոմեքենա», «Հայրենի՞ք, թե/կամ երջանկություն»։ Քարոզչության թաքնված ուղերձն այն է, որ բոլոր այս երկընտրանքներում պետք է ընտրել այն, ինչը միայն անհատապես է իրենց պատկանում։
Այսօր տեղի ունեցող աղետալի գործընթացներին տրվող ամենատարածված, ամենամոդայիկ ու ամենահեշտ բացատրությունը հասարակությանն ազգային, արժեքային, բարոյական անկման մեջ մեղադրելն է։
Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ասֆալտապատված ճանապարհներն ու կառուցված դպրոցներն արյունոտ են, որովհետև դրանք իրականում փոխհատուցում են հասարակությանը՝ սեփական որդիների կյանքի դիմաց։
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն թուլացրեց, ապա կազմաքանդեց այդ միասնական համակարգը՝ Արցախի հանձնումից ու հայաթափումից հետո հռչակելով Հայաստանի չորրորդ Հանրապետության ստեղծման իր նպատակի մասին։ Փաշինյանը սպանեց այն պետությունը, որը ժառանգել էր իշխանությունը զավթելիս, ստանձնելիս։
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։
Գարշելի է տեսարանը, որում երկրի ղեկավարը հսկայաքանակ ավտոշարասյունով, տասնյակ թիկնապահներով այցելում է այդ նույն երկրի քաղաքացիներին ու այդ նույն երկրի մետաղակտորե մակետը թափահարելով՝ նրանց համոզում, որ իրենց բնակավայրերը պետք է հանձնվեն թշնամուն։
Գործակալների, լրտեսների մասին հանրային ընկալումներն առավելապես հիմնված են առասպելների, թաքնված գործընթացների, գաղտնի հավաքագրումների, դավաճանության վերաբերյալ կարծրացած ստերեոտիպերի վրա։
Փաշինյանի ժողովրդավարական այս բլեֆը, սակայն, բացահայտվել է ոչ միայն արտաքին հարաբերություններում և ոչ միայն թշնամիների կողմից։ Եթե ժողովրդավարություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանակում է անվտանգություն, ապա դա պետք է վերաբերի ոչ միայն արտաքին հարաբերություններին, այլ առաջին հերթին՝ պետության ներքին կյանքին։ Հենց այստեղ է, սակայն, որ փաշինյանական դեմոկրատական փուչիկը պայթում է մեկ այլ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում, Երևանի ամենակենտրոնում քայլում է առնվազն մեկ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, նրա ավտոշարասյունը նվազագագույնն այդքան ավտոմեքենաներից է բաղկացած։
Եվ կրկին հասարակությունից է կախված հարցի պատասխանը՝ պահպանե՞լ Նիկոլին՝ առանց Հայաստանի, թե՞ վերջինիս հնարավորություն տալ՝ իր իսկ իշխանության կողմից վերանորոգված նոր կալանավայրում գրել «Երկրի հակառակ կողմ»-ի երկրորդ հատորը՝ փորձելով պահպանել այն, ինչ կմնա Հայաստանից նրանից հետո։
Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը լղոզված ձևակերպումներով, անհոդաբաշխ մտքերով փորձում է հիմնավորել առաջիկայում Ադրբեջանին Ալիևի պահանջած գյուղերը հանձնելու իր պատրաստակամությունը, իսկ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ, կրկին Երևանի սրտում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պայքարում են հայկական ինքնության համար կարևորագույն նշանակություն ունեցող բուհը տեղափոխել/քանդելու իշխանության որոշման դեմ։
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող են սպառնալ նաև Ադրբեջանի բանտերում պահվող քաղաքացիները, որոնց առնվազն մի մասը նրան ուղղելիք այնպիսի հարցեր ունի, որոնց պատասխանների բացակայությունը կարող է շատ թանկ արժենալ։
Խելամտությամբ առաջնորդվող իշխանությունն այս կամ այն քայլին դիմում է միայն այն ժամանակ, երբ գոնե նախնական գնահատմամբ դրա հնարավորություններն ու ռիսկերը նվազագույնը՝ հավասարակշռված են, լավագույն դեպքում՝ հնարավորությունները գերակշռում են ռիսկերին։ Ցանկացած այլ գնահատման պարագայում, երբ ռիսկերն ավելին են, քան երևակվող հնարավորությունները, այդ որոշումը, քաղաքականությունն ուղղակի անթույլատրելի է։ Սա պետական կառավարման տարրական կանոն է, որը որևէ իշխանություն պարտավոր է պահպանել առանց քննարկման։
Այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է, ճիշտ է։ Իսկ ահա իշխանական քարոզչության մյուս մասը, որ իբրև թե Փաշինյանը Հայաստանին ինքնիշխանություն է պարգևում, մեծագույն սուտ է, ինչն ապացուցվում է ամենաթարմ իրադարձություններով։ Իրականում նա ընդամենը փոխում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման ուղղությունը՝ ռուսականից դարձնելով ադրբեջանաթուրքական։
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հիմա ներկայացնում է «Եթե ես լինեմ վարչապետ, Հայաստանը պետականություն չի ունենա» քաղաքական նախագիծը։ Եվ միայն հայ հասարակությունը՝ քաղաքական ուժերի միջոցով կամ առանց դրանց, կարող է մերժել այս առաջարկը կամ երջանկանալ անպետություն ասֆալտի վրա ապրելու հեռանկարով։
Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։
Բարձրաձայն դեռ չի հայտարարվում, բայց անուղղակիորեն հասկացվում է, որ սևերի ու սպիտակների այս տարանջատման սկզբունքով Թուրքիան ու Ադրբեջանը ևս դասվում են սպիտակների շարքին։
Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին 2018 թվականին իշխանությանը մոտ թողնելու ախմախության համար քաղաքացիները վճարում են բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, արդար կլիներ, եթե այդ հարկը վերաբերեր միայն նրան «ընտրած» 680 հազար քաղաքացիներին, բայց իրականում վճարում են բոլորը։
Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով սխալական է հռչակում մի ամբողջ ժողովրդի, կայացած պետության անցյալը, ինստիտուցիոնալ հիշողությունը, այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։ Բացի այդ, ըստ նրա տրամաբանության, սխալ ընկալումներով են ապրել և առաջնորդվել ոչ միայն հայաստանյան տարբեր իշխանությունները, այլև ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, որն ավելի քան երկու տասնամյակ բանակցային գործընթացի հիմքում դրել է «սխալ ընկալումները»։
Արդեն ավելի քան երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով Հայաստանը դարձնում է խղճուկ, խաղաղություն մուրացող, բայց փոխարենը հարվածներ ստացող, հարվածներ ստացող, բայց դրանց չպատասխանելուց հետո ավելի ստորացող պետություն։ Հայաստանը՝ որպես պետություն, գրեթե անդառնալիորեն զրկվել է արժանապատվությունից, և այդ ընթացքը շարունակվում է։
Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։
Ալիևի՝ այսօր Ստեփանակերտում բացված տեղամասում քվեարկելու, ընտրություններում «շռնդալից» հաղթանակի կերտման, առավել ևս՝ դրա բարձր ցուցանիշների ապահովման հարցում անուղղակի, բայց զգալի մասնակցություն ունի Նիկոլ Փաշինյանը։
Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։
«Դու մենակ չես, մենակ չես…» երգելով 2018-ին փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր մենակ չէ։ Արցախին պատուհասած աղետը, ընդդեմ Հայաստանի, հայկական անցյալի ու ինքնության նրա իրականացրած քաղաքականությունը միայնակ անելիք չէ, այդ գործընթացում ընդգրկված են հարյուրավոր երևացող դեմքեր ու հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր անտեսանելի կատարածուներ։
Պետության զավթումը միայն իշխանության ուզուրպացիայով չի արտահայտվում։ Իշխանության զավթումը դրա մեխանիկական մասն է։ Ավելի լայն իմաստով՝ պետության զավթումը դրսևորվում է մարդկանց մեծ մասի գիտակցական ու հոգևոր տարածությունից պետությունն օտարելով։
Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։
Կառավարությունը, որի ղեկավարն ընդամենը երկու շաբաթ առաջ հրապարակավ թշնամի երկրին առաջարկում էր սեփական սպառազինությունները վերահսկելու մասին պայմանագիր ստորագրել, որոշում է ընդունում զինված ուժերում փողի ցանկացած շարժ «պետական գաղտնիք» հայտարարելու մասին։
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որպես կանոն, լինում են կամ անհեթեթ, կամ հակապետական, և ծիծաղ կամ վրդովմունք են առաջացնում։ Առանձին-առանձին քննարկելու դեպքում դրանք կարելի է վերագրել անգրագիտությանը, տհասությանը, կոլաբորացիոնիզմին։ Բայց ամբողջության մեջ, մեկ ընդհանուր համատեքստում դիտարկելու պարագայում այդ հայտարարությունները ստանում են միանգամայն այլ նշանակություն և վկայում են իշխանության կողմից հանրության հանդեպ իրականացվող հոգեբանական տեռորի մասին։
«Էդ էլիտաները չկան, կա մի էլիտա՝ ժողովուրդն է, վերջացավ»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ վաստակավոր ու ժողովրդական կոչումների վերացման մասին նախաձեռնության քննարկման ժամանակ։