Հայաստանի հանրային-քաղաքական, ընդհուպ՝ կենցաղային համակեցության ճգմաժամով մտահոգ բոլոր շերտերը միանգամայն արդարացիորեն արձանագրում են, որ այս իրավիճակի հիմնարար պատճառը հասարակության պառակտումն ու տարանջատումն է, որը համարվում է գործող իշխանության ինքնապահպանության հիմնական գործիքը։
Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023-ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
Փաշինյանը շարունակում է իր այն հետևողական գիծը, որի համաձայն՝ պետությունն ընդամենը լավ ապրելու, կուշտ ուտելու վայր է, որը, ստամոքսային պահանջմունքները բավարարելուց զատ, ապահովում է նաև ազատություն։ Իսկ ազատությունը, նյութական, «լավ ապրուստի» կաղապարով, բնականաբար, ոչ թե մտքի, գաղափարի, ստեղծագործական ազատությունն է, այլ, առաջին հերթին, մարմնականը։
«Հեծանիվը կյանք է», «Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները՝ ստորագրելով ԼՂ-ի ինքնալուծարման փաստաթուղթը», «10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով»,
Քաղաքականությունը ոչինչ է առանց պատասխանատվության, ինչպես որ չի կարող գոյություն ունենալ պետություն առանց պատասխանատվության։
Հայաստանը, իհարկե, ունի բազմաթիվ, հարյուրավոր խնդիրներ, բայց դրանք մանրուքներ են այն անվտանգային, գոյաբանական մարտահրավերների համեմատությամբ, որոնք ծառացած են պետության առջև՝ առավելապես Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Այդ մասին ամենալավը գիտի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ հասարակությանը զբաղեցնում է ամենայն աղբով, խնդիրների իմիտացիաներով. սկսած պոկվող կախիչից՝ մինչև ձնամաքրման հարցեր։
Բութ և շատակեր երեխայի մասին հայտնի արտահայտությունն ուղիղ եթերում խաշլամա խժռող Նիկոլ Փաշինյանը հասցրել է պետական քաղաքականության մակարդակի։
Նիկոլ Փաշինյանի դասախոսության մյուս հատվածները շատ ավելի վտանգավոր ու քայքայիչ մտքեր էին պարունակում։
«Երջանիկ պետությանը», որի մասին ոտանավորներ է գրում Նիկոլ Փաշինյանը, պետք են հենց այդպիսի քաղաքացիներ, որը վերջարդյունքում վերածվելու է «երջանիկ ապուշների» հավաքականության։
Կրկին ընդդիմության ակտիվության դեպքում Նիկոլ Փաշինյանը ոտանավորներ բստրելու ու արտասանելու փոխարեն, լավ կամ վատ, բայց գոնե փորձում է քաղաքական մտքեր արտահայտել, պաշտպանվում է ոչ թե տափակ ու անհանգ բանաստեղծությամբ, այլ էլի տափակ, այդուհանդերձ քաղաքական հակադարձությամբ։
Իշխանությանը բիզնես աշխարհի նկատմամբ հերթական ոտնձգությունը կատարելու վստահություն է տվել հենց նույն բիզնես աշխարհը՝ տարիներ շարունակ ապացուցելով, որ առաջնորդվում է բացառապես փող աշխատելու սկզբունքով և գործնականում չի դավանում որևէ արժեքի, հավատամքի, որը կարող է այս կամ այն կերպ խանգարել ավելի շատ փող աշխատելուն։
Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվում է հենց այդ սկզբունքով, ինչի դիմաց ստանում է ամենահակադեմոկրատական մեթոդներով իշխանությունը պահպանելու և, միևնույն ժամանակ, «ժողովրդավարության խիզախ նվիրյալ» ներկայանալու թողտվություն։
Վերջին ամիսներին արևմտյան երկրների կողմից Հայաստանին տրվող քաղաքական, քարոզչական լայնածավալ և համեստ ֆինանսական օգնությունը պաշտոնապես ներկայացվում է՝ որպես «Հայաստանի դիմադրողականության բարձրացմանն ուղղված աջակցություն»։
Իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։
Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ արատներից մեկն այն է, որ դրանում նվազագույն ներկայություն ունեն բանականությունը, միտքը, գաղափարները, ծրագրերը և այլն, ու առավելագույն կերպով ներկայացված են զգացմունքները՝ ատելությունը, նախանձը, սերը կամ հավատարմությունը, և այսպես շարունակ։
Իրականում ժողովրդավարությունը որևէ կապ չունի պրագմատիկ քաղաքականության, առավել ևս ու հատկապես՝ արտաքին քաղաքականության հետ։ Հայաստանի դեմոկրատական պիտակն իշխանության հերթական էժանագին քարոզչությունն է, որի համար այսօր ժողովրդավարական աշխարհը վճարում է՝ փոխարենը բավարարելով սեփական աշխարհաքաղաքական շահերը։
Այս պայմաններում պատահական չէ, որ Հայաստանում ամենաբարձր հակավարկանիշն ունի քաղաքականությունը՝ որպես երկրում առկա խնդիրների լուծման, իշխանափոխության, մնացած բոլոր հարցերի կարգավորման ճանապարհ։ «Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը» հարցին հարցվածների 70.7 տոկոսը տարբեր ձևակերպումներով (Ոչ մեկին,
Իրական էլիտա դառնալ չկարողանալու պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել էլիտաներին ու նրանց գոյության անհրաժեշտության ընկալումն ընդհանրապես՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը, որը խորքային պետության պարագայում չէր կարող գոյություն ունենալ ըստ սահմանման։
Եվ քանի որ նա այդ մասին խոսում է «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում՝ տասնյակ թիկնապահների զգոն հայացքի ներքո, որևէ մեկը չի ընդհատում ու հանուն ճշմարտության չի ուղղում՝ ասելով, որ նույն այդ ժամանակահատվածում պատմական ժանրին են վերագրվել նաև «Արցախ», «Արցախի մեր հայրենակիցներ», «Արցախի ինքնորոշման իրավունք», «հայկական երկու հանրապետություններ» արտահայտությունները։ Ու նաև այդ լռության պատճառով Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անհոգնել ընթացքը նաև Հայաստանի Հանրապետությունը պատմական ժանրին վերագրելու ուղղությամբ։
«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»,- 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հերթական բունկերից, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով վրեժ լուծել իր կեցավայրից օծանելիքի գողության համար։
Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր, որով, ի թիվս այլ զինատեսակների, Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «CAESAR» ժամանակակից ինքնագնաց հաուբից համակարգեր։
2018թ․ իշխանության գալուց/իշխանությունը զավթելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չի դավանում որևէ «իզմ»-ի։ Դա ճիշտ էր միայն դասական քաղաքականության իմաստով․ նրա իշխանության 6 տարիները ցույց տվեցին, որ իսկապես չի դավանում քաղաքական որևէ սկզբունքի, գաղափարախոսության, և պետական քաղաքականությունն իրականացնում է՝ ըստ իրավիճակի, հանգամանքների՝ այդ ճանապարհին չունենալով որևէ արգելակ։
2020 թվականի ողբերգական պատերազմի ավարտից 4 տարի անց Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ: Ոչ թե ուղղակի ցանկանում է, այլ դրա համար պատրաստ է և դիմում է բոլոր հնարավոր ու անպատկերացնելի նվաստացումների՝ համաձայնելով կատարել Ադրբեջանի/Թուրքիայի, իրենց շահերի բերումով վերջիններիս պաշտպանող բազմաթիվ այլ երկրների պահանջները։ Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է, որ այդ պայմանագիրը կնքելուց հետո էլ ինքը չի կարող երաշխավորել, որ նոր պատերազմ չի լինի:
Ընտրություն կեղծելու համար սեփական ձեռքը կտրել խոստացող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ հրոսակախմբի վերածված ոստիկանության միջոցով, այսօր Բաղրամյան փողոցում խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման արդյունքում կտրեց քաղաքացու ձեռքը։ Ամենաուղիղ իմաստով։
Հաղթանակի համար, բացի բանակից ու հրամանատարությունից, բացի զինամիջոցից ու խելքից, անհրաժեշտ է նաև ցանկություն, հաղթանակած լինելու ցանկություն և հաղթանակի կամք։
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած ու ամեն օր ավելի մեծ ընդգրկում ստացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օբյեկտիվորեն շատերը համեմատում են 2018 թվականի իշխանափոխությանը հանգեցրած շարժման հետ։
Եթե շարժումը թափ հավաքի, իր մեջ ընդգրկի հասարակության նոր շերտերի, ինչի ազդակներն այս պահին առավել քան տեսանելի են, առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը կփորձի դրա դեմ պայքարել ոստիկանական պատժիչ մեքենայով, քաղաքացիների դեմ բռնություններ գործադրելով, ահաբեկելով, բերման ենթարկելով, և այդպես շարունակ։ Բայց այդ՝ ուժային ռեսուրսի պոտենցիալը՝ որքան էլ ոստիկանները լավ պարգևավճարված ու բտվածությունից բթացած են, այդուհանդերձ սահմանափակ է։
Ամոթը՝ ամենապարզ, մարդկային ամոթը հանրային բարոյականության ու առողջության կարևորագույն նախապայմաններից է։ Հիմա մենք ապրում ենք անամոթ ժամանակներում, անամոթ երկրում ու անամոթ հասարակությունում՝ անբարոյականության հանդուրժումը ներկայացնելով որպես քաղաքավարություն, անբարոյականության հանդուրժումը՝ որպես հաշվենկատություն, հակապետականության հետ հաշտությունը՝ որպես հարմարվողականության նշան։
Այդ ծրագիրն ունի նաև ուժային աջակցություն՝ ի դեմս իրավապահ մարմինների, ոստիկանության, ԱԱԾ-ի, զինված ուժերի առնվազն մի մասի։ Ընդ որում, առաջին և երկրորդ գործոններն օրգանապես կապված են իրար հետ՝ փողն ապահովում է ուժայինների հավատարիմ ու ստորաքարշության հասնող ծառայություն։
«Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով․ մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ»,- սրանք այս օրերին Տավուշում քաղաքացիների բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ Սրբազանի խոսքերն են, որոնք տարբեր փոխակերպումներով տարածվում են սոցիալական ցանցերում ու բոլոր հնարավոր հարթակներում։