Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից․ Արամ Վարդևանյան
Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից, հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված, այս մասին Հանրային հեռուստաընկերության նախընտրական 2-րդ բանավեճի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ այն բովանդակությունը, որն առկա է 2025 թ-ի օգոստոսի 11-ի փաստաթղթում, ողջամիտ է, բայց այն ենթադրում է երաշխավորների անհրաժեշտություն։
«Այդ փաստաթղթում չկա որևէ դրույթ, որ Հայաստանում պետք է սահմանադրական բարեփոխումների օրակարգ ծնվի, կամ հարյուրավոր, հազարավոր կամ այլ քանակի ադրբեջանցիների հարց լինի։ Մենք խոսում ենք այն մասին, որ ուժեղ Հայաստանում նվաստացված վիճակը պետք է թողնվի անցյալում և գնան իրապես ուժեղ խաղաղության»,-հայտարարել է Վարդևանյանը։



