Արցախի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ նպաստն է բերել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանացմանը։ Նա դրել է այդ գործընթացի իրավական հիմքը, Ալիևը հիմա՝ Արցախը սովամահության մատնելով, իրականացնում է Արցախի ադրբեջանացման «տեխնիկական» գործողությունները։ Այդ տեսանկյունից, իրականում Նիկոլ Փաշինյանը զբաղված է Ալիևի համար ժամանակը երկարաձգելով, որին ծառայում են, օրինակ, Հրազդան մարզադաշտը՝ Երևանում, և ՄԱԿ կենտրոնակայանը՝ Նյու Յորքում։
Թուլանալու ու հաճույք ստանալու հորդորը հայտնի այլաբանությամբ հղվում է բռնաբարության այնպիսի դեպքերի զոհերին, որոնք անգամ տեսականորեն բռնաբարվելուց խուսափելու հնարավորություն չունեն, որոնց դեպքում դիմադրելն անիմաստ է և միակ այլընտրանքը մնում է հաճույքը բռնությունից:
Միայն առանձնակի տաղանդ ու մոլեռանդ քանդարարություն ունեցողը կարող է անել այնպես, որ հասարակությունն ատելությամբ լցվի այն ամենի հանդեպ, ինչը նորմալ հանրույթների համար բաղձալի, երազելի նպատակ է: Հենց դրանով է զբաղված հիմա Նիկոլ Փաշինյանը, որը հետևողականորեն արժեզրկում ու ատելի է դարձնում, օրինակ, խաղաղություն հասկացությունը:
Հայկական իրականության, այդ թվում ու առաջին հերթին՝ քաղաքական իրականության բազմաթիվ դեֆորմացիաների շարքում կործանարար վտանգավորություն ունի քաղաքականության սուբյեկտների կողմից նպատակների ու միջոցների փոխատեղումը ու որպես հետևանք՝ պետական ու հանրային կյանքի հիմնարար կառույցների այլասերումը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կալանավորումն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից ընդամենը մեկը կարող է այս կամ այն չափով աղերսվել իրավական հարթության հետ։
Իրավիճակից ելքը հանրության որակյալ հատվածի ինքնակազմակերպումն է ու համախմբումը, որից ամենաշատն է սարսափում Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև այդպիսի հանրային մոբիլիզացիան անարժեքության ճահճից կարող է հանել ոչ միայն հասարակության մնացյալ հատվածին, այլ նաև պետությանը։
Արցախն ու արցախահայությանը ատելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դրդելու է ատել նաև սյունեցիներին, ապա գալու է Վայոց ձորի բնակիչներին ատելու հերթը, դրան հետևելու է Սևանի ավազանի բնակիչներին ատելու հրահանգը… մինչև հերթը հասնի Երևանին, որտեղ բոլորն արդեն կատեն բոլորին, իսկ եթե ատելության պակաս զգացվի, դա հեշտությամբ կլրացնեն ադրբեջանցիները, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը տածում է սեփական հայրենակիցներին ատելուն հակադարձ համեմատական կարգով աճող գորովանք։
Նորմալ հասարակություններում կարող են բանավեճեր ծավալվել դրանք պահպանելու միջոցների, ճանապարհների շուրջ, բայց որևէ մեկը բարձրաձայն չի համարձակվի վերապահումներ հայտնել, ասենք, հայրենիքի ընկալման ճշմարտացիության, պետության լինելիության, ինքնիշխանության կարելիության մասին:
Բառամթերքը, որով Արցախի հարցի վերաբերյալ խոսում են Հայաստանի պաշտոնյաները, դիվանագետներն ու իշխանությունը ներկայացնող քաղաքական գործիչները, պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իջեցրել «նշաձողը»։
Արցախի ճակատագրի ողբերգականությունն ամբողջ խորությամբ պատկերացնելու համար, բացի արդեն շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակումից, սովամահության իրական վտանգից, պետք է փորձել պատկերացնել նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքն Արցախից հրաժարված, բայց Արցախի ճակատագրի մասին բանակցող Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային երաշխիքների վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունները երեսպաշտության ու անբարոյականության եզակի դրսևորումներ են, որոնք ապացուցում է ինքը՝ այդ հայտարարությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ապացուցվում է ոչ թե նրա միևնույն տեքստերում, այլ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների համադրության արդյունքում։
Հայաստանում արժեքների, արժեհամակարգի դեմ հետևողական, մեթոդական պայքարն ունի շատ որոշակի նպատակներ։ Այդ դեգրադացիան, որ իրականում հասնում է արժեքների պղծման, իրականացվում է իշխանության կողմից, անձամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական-քարոզչական մասնակցությամբ ու հրահանգավորմամբ։ Հայրենիք, պատմություն, կրոն, եկեղեցի, հիշողություն, ինքնություն․․․ սա իշխանության կողմից թիրախավորված հասկացությունների ոչ ամբողջական, սակայն հիմնարար, համակարգաստեղծ նշանակություն ունեցող արժեքների ցանկն է։
Սա դարձել է հայկական իրականության պարադոքսն ու դատավճիռը. միայն դիկտատուրան կարող է փրկել Նիկոլ Փաշինյանի կյանքը, ինչը երաշխավորող իշխանության պահպանման համար նա պատրաստ է գործնականում ամեն ինչի՝ ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ ու առավել ևս՝ արտաքին քաղաքական հարաբերություններում։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է գալու համաշխարհային մեծ աստղերից մեկը: «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին:
Այն, որ դատական համակարգի աշխատակիցների զգալի մասի աշխատավարձը բարձրանալու է, իհարկե դրական է։ Բայց այդ տպավորությունը բացառապես դրական է միայն առաջին հայացքից՝ առանց իշխանության այս քայլի իրական դրդապատճառները հասկանալու։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությամբ հերթական անգամ հարկատուների հաշվին փորձում է լուծել իր իշխանության պահպանման և դրան ուղղված վտանգների չեզոքացման խնդիրը։
Աստված մի արասցե, պետականության կորստի դեպքում, Նիկոլ Փաշինյանը հանրությանը հիշեցնելու է իր այս բոլոր հայտարարությունները՝ արդարանալով, որ ինքը նախապես զգուշացնում էր պետության կորստի վտանգների մասին, բայց իրեն լսող ու աջակցող չեղավ, ու չհաջողվեց պահպանել պետականությունը։ Կամ էլ ասելու է՝ ժողովուրդ, դուք եք ինձ այդ մանդատը տվել:
Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ ղեկավար, անգամ որևէ վեցերորդական քաղաքական գործիչ հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանի զինված ուժերը չեն պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, նրան լավագույն դեպքում կգամեին ամոթանքի ու անարգանքի սյունին, իսկ ավելի հավանական է՝ կարճ ժամանակ անց դուրս կշպրտեին աշխատասենյակից։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ինչպես նախկին գրեթե բոլորը, ամեն ինչի և միաժամանակ ոչնչի մասին էր։ Նա, տարբեր ձևակերպումներով, տարբեր մանիպուլյացիաներով կրկնում էր հակաարցախյան բոլոր այն թեզերը, որոնք բոլոր հնարավոր միջոցներով տարածում է վերջին ժամանակահատվածում։ Ասուլիսը, հերթական անգամ, Արցախը հանձնելու, Արցախից հրաժարվելու և անարցախ «հայկական հրաշքի» մասին էր։
Երեկ առավոտյան «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով Բաղրամյան պողոտայի մի հատված։
Սա հայկական իրականության ամենամեծ մոլորությունը և, միևնույն ժամանակ, ամենասարսափելի ողբերգությունն է ու անարգանքը հայ հասարակությանը:
Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։
Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից, դրան հաջորդած երկուսուկես տարվա իրադարձություններից հետո հայկական իրականության ամենաքննարկվող հարցը Նիկոլ Փաշինյանի դավաճանության վարկածն է:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին, իր աշխատասենյակը տեղափոխել է հատուկ այդ նպատակով կահավորված վրան և սպառնացել է, որ մեկ շաբաթ անց դիմելու է ծայրահեղ քայլերի: Էմոցիոնալ մակարդակում ոմանք դրական են գնահատել Արցախի նախագահի այս քայլը, ավելի իրատեսները հասկացել են դրա վտանգավորությունը, իսկ արկածների սիրահարները սպասում են մեկ շաբաթ հետո նրա կողմից իրականացվելիք ծայրահեղ քայլերին:
Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության անարժանապատվության քայլող (տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ) մոնումենտ է, որի պատվանդանն այս կամ այն կողմ թեքելով, տարբեր երկրներ՝ Ադրբեջանի գլխավորությամբ, լուծում են իրենց խնդիրները: Եվ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը չի գտել այդ պատվանդանը կազմաքանդելու միջոցները:
Տնտեսագիտության մեջ ամենահայտնի՝ «ստեղծարար քանդման» կամ «ստեղծագործական կործանման» տեսությունն անցած դարասկզբին առաջին անգամ ներկայացրել է գերմանացի տնտեսագետ Վերներ Զոմբարտը, սակայն հանրայնացվել է ավստրո-ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ Ջոզեֆ Շումպետերի կողմից։
«Չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- կառավարության հերթական նիստում իր հերթական/հերթապահ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս միտքը տարբեր ձևակերպումներով կարելի է հանդիպել վերջին տևական ժամանակահատվածի նրա հրապարակային խոսքում, իշխանության տարբեր ներկայացուցիչների հարցազրույցներում։ Դրանց բոլորի իմաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում «Բաքվի և Երևանի միջև երկխոսություն հաստատելու համար»։
Ցանկացած պետություն և հասարակություն, ի թիվս բազմաթիվ անհրաժեշտ պայմանների, իսկ գուցե ամենայնից առաջ՝ զարգանում է նրա շնորհիվ, ինչը հավաքականորեն ընդունված է անվանել ազգային կրեդո կամ հավատամք։
Հայկական իրականության ձևախեղման ու Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակի խորքային պատճառները շատ են։ Բայց դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն իշխանություն-պետություն, պետություն-հասարակություն հարաբերությունները, որոնց անոմալիան սպառնում է պետականության կորստով։
«Մենք հրաժարվում ենք վախենալ»,- այսպիսին էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արձագանքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին։