Օսմանյան կայսրությունը՝ պատմության ամենահարուստ 10 կայսրությունների ցանկում
Տնտեսագետների ու պատմաբանների կողմից կազմվել է «Պատմության 10 ամենահարուստ կայսրությունների» ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետազոտության համար օգտագործվել են համաշխարհային արտադրությունը, գնաճի մակարդակները ու կայսրությունների վերահսկող տարածքներից ստացված ՀՆԱ-ի տվյալները։
Ներկայացնում ենք «Պատմության 10 ամենահարուստ կայսրությունների» ցանկը
1. Բրիտանական կայսրություն- կարողությունը կազմել է մոտ 130-150 տրիլիոն դոլար
2. Մոնղոլական կայսրություն- 100-120 տրիլիոն դոլար
3. Հռոմեական կայսրություն- 45 – 50 տրիլիոն դոլար
4. Ցին դինաստիա (Չինաստան)- 30 -35 տրիլիոն դոլար
5. Օսմանյան կայսրություն- 25 – 30 տրիլիոն դոլար
6. Մուղալների կայսրություն (Հնդկաստան)- 21-25 տրիլիոն դոլար
7. Իսպանական կայսրություն- 20-25 տրիլիոն դոլար
8. Աքեմենյան կայսրություն- 15-20 տրիլիոն դոլար
9. Ումայադների խալիֆայություն- 15-20 տրիլիոն դոլար
10. Մալիի կայսրություն- 5-10 տրիլիոն դոլար



