Ռուսաստանը կարող է թիրшխավորել հրթիռային տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունները․ Զելենսկի
Ռուսաստանը կարող է թիրախավորել ուկրաինական պաշտպանական ընկերությունները, որոնք մշակում են հրթիռային տեխնոլոգիաներ և հրթիռային պաշտպանություն: Ուկրաինան պատրաստում է համապատասխան միջոցներ, այս մասին հայտարարել է Զելենսկին։
Նա նշել է, որ հետախուզական ծառայությունը նաև ձեռք է բերել նոր ռուսական փաստաթղթեր, որոնք մանրամասն նկարագրում են Ուկրաինայի և հարևան տարածաշրջանների քաղաքական ծրագրերը, որտեղ Ռուսաստանը փորձում է սահմանափակել Ուկրաինայի միջազգային կապերը։



