Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հիմնված է տնտեսական ձեռքբերումների ներկայացման, դրանց՝ իրականից բազմապատիկ մեծ նշանակություն հաղորդելու ու որպես հետևանք՝ «լավ կյանքի» կեղծ պատրանք ստեղծելու վրա։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության բոլոր անդամները առիթը բաց չեն թողնում թմբկահարելու «աննախադեպ» տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացումը, զբոսաշրջիկների ու կապիտալի ներհոսքը, ասֆալտապատվող ճանապարհներն ու վերանորոգվող դպրոցները, և այդպես շարունակ…
Այս իրավիճակի ամենամեծ շահառուն, իհարկե, իշխանությունն է, որը, օգտվելով հանրության անտարբերությունից, պետության հետ անում է ամենայնը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Բայց շահառուների թվում են նաև նոմինալ բազմաթիվ քաղաքական խմբեր, ընդդիմադիր ձևաչափեր, որոնք, չնայած հռետորական պաթոսին, վայելում են իրենց այն կոմֆորտը, որը հնարավոր է դարձել պետության հետ իշխանության կողմից կատարվող բարբարոսության շնորհիվ։
Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օրվա հետ մխրճվում է ավտոկրատիայի, ամբողջատիրության ճահճի մեջ՝ նաև այդ պատճառով Հայաստանը հասցնելով անդառնալիության կետին մոտեցող աղետների։
Ո՞վ կլինի վճարողը՝ Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Արևմո՞ւտքը, թե՞ բոլորը միասին, տարբեր համասնություններով, Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, չի հետաքրքրում։ Որովհետև ցանկացած հետաքրքրության հիմքում դրված է շահը։ Եվ եթե նա առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ իր իշխանության պահպանման հոգսով, երկրորդական է, թե ով կլուծի այդ խնդիրը։
Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործողությունների ներքին տրամաբանությունն ուղղված է նրան, որ նա երբևէ կարող է հայտարարել՝ «Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Ադրբեջանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Ադրբեջանում»։
Ամոթը՝ որպես մարդկային հոգեբանության բաղկացուցիչ, կարևորագույն դեր ունի՝ ինչպես անհատների, այնպես էլ՝ հանրույթների կյանքում։ Լայն իմաստով, նաև ամոթն է մարդուն անասունից տարբերող հատկանիշներից մեկը։ Առանց ամոթի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, եթե ընդհանրապես տարբերվում է։ Հետևաբար՝ ամոթին պետք է վերաբերվել լրջորեն՝ որպես անհատական ու խմբային վարքագծի կարևոր կողմնորոշիչ։
Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային խոսքից հետո հասարակության առողջ հատվածը հետտրավմատիկ թերապիայի անհրաժեշտություն է զգում։
Հայաստանի ներկայիս իրավիճակից փրկության հնարավոր ելքերը շատերի համար երևակվում են բարդ գործընթացների, խրթին քաղաքական կոմբինացիաների և գրեթե անիրատեսականությանը ձգտող սցենարների տեսքով։
Հասարակությանն անընդհատ իր թուլությունը հիշեցնելով, օտարի առաջ նվաստացման դրդող քարոզչությունը մարդկանց անհատական ու հավաքական գիտակցության մեջ ներարկում է թերարժեքության, անկարողության զգացում։ Առաջին հայացքից դա վերաբերում է միայն արտաքին աշխարհին, իրական և հնարավոր թշնամիների հետ հարաբերություններին։ Իրականում, սակայն, անկարողությամբ համակվող հասարակությունը նույն կերպ է սկսում վերաբերվել նաև իր ներքին կյանքին, ներհանրային ու ներպետական խնդիրներին։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործնականում օրգանական կապ չունի ժողովրդի, հանրային տրամադրությունների հետ։ Այո, 2021 թվականին նա ստացել է «պողպատյա մանդատ», բայց դրանից հետո սկսել է կատարել այն ստանալու համար իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր։ Նրա իշխանության լեգիտիմության բացակայության մասին էին վկայում նաև ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից վերջերս հրապարակված հարցումների տվյալները։
2018 թվականին իրականում Հայաստանում փոխվել է ոչ միայն իշխանությունը, այլ նաև պետությունը՝ բառի ամենաընդհանրական ու ընդգրկուն իմաստով։ Արդեն 5 տարի է՝ Հայաստանն ապրում է փաստացի պետության բացակայության պայմաններում, որովհետև 5 տարի առաջ կատարված փոփոխությունների արդյունքում երկիրը պետականակենտրոն վիճակից անցում է կատարել պետականազերծ կարգավիճակի։
Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող քաղաքական, քարոզչական թիմերը ներկայումս հայ հասարակության համար փորձում են ձևակերպել «ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը, որը ցանկացած հանրույթի ինքնության իդենտիֆիկացիայի անհրաժեշտ պայմանն է։
Նիկոլ Փաշինյանը, իր իսկ այլաբանությամբ, այլևս զրկվել է իրեն վստահված մեքենան վարելու վարորդական իրավունքից, բայց չի գտնվում մեկը, որը կբացի արդեն կիսաքանդ ու դեպի անդունդը սուրացող մեքենայի դուռն ու նրան դուրս կհրավիրի մեքենայից։
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք», առաջին հայացքից կարող է թվալ, որ նա հերթական անգամ ցանկանում է դուր գալ ոչ այնքան բարձր կրթական ցենզ ունեցող իր թվացյալ էլեկտորատին։ Այդ մղումը Փաշինյանը, իհարկե, ունի, որովհետև նա վաղուց պետք է որ հասկացած լինի՝ մտածել կարեցող ցանկացած մեկն իր ու իր իշխանության հակառակորդն է ու թշնամին։
Նիկոլ Փաշինյանին Երևանի կենտրոնում «դավաճան» անվանած երիտասարդի հետ կատարվածը՝ իր ողջ ողբերգականությամբ, կոմիզմով ու հակաիրավականությամբ հանդերձ, շատ խորհրդանշական իմաստ ունի և արտահայտում է հայաստանյան քաղաքական իրականության բազմաթիվ շերտեր։
Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային հայտնություն իսկական շոկ է հասարակության, առնվազն՝ մտածելու ունակ հասարակության համար։ Նրա ֆիզիկական հայտնությունները, որոնք արտահայտվում են ոչ վերբալ դրսևորումներով, հանրության առանձին անդամների համար ունենում են բառի բուն իմաստով՝ մահացու, իսկ լավագույն դեպքում՝ ցավոտ հետևանքներ․ անցած տարի Պռոշյան փողոցն անցնող հղի կինը Նիկոլ Փաշինյանի հայտնության համար վճարեց իր կյանքով, իսկ Եռաբլուրում իրենց որդիների շիրիմներին այցելած ծնողները հարձակման ենթարկվեցին կարմիր բերետավորների կողմից, որովհետև այդ պահին անցնում էր Նիկոլ Փաշինյանը։
Իրականում, այն, ինչ երկու օր տեղի է ունենում խորհրդարանում, ամենամեղմ ձևակերպմամբ՝ խեղկատակություն է ու երեսպաշտություն, մարդկային ու քաղաքական անբարոյականության ցուցք։
Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ, որոնց կատարումը տվյալ պահի իշխանության ուղղակի պատասխանատվության տիրույթում է։ Բազմաթիվ այդպիսի պարտավորությունների թվում կենսական նշանակություն ունի քաղաքացիների կյանքի իրավունքի, պետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովումը։
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության տարաձև ներկայացուցիչներն իրենց կատարած ցանկացած հանցավոր, դավաճանական, ստոր քայլ արդարացնում են «ժողովրդի տված քվեով»։ ԱԺ-ում խուլիգանություն են անում՝ «մեզ ժողովուրդն է ընտրել», առանց դիմադրության՝ երկրի տարածքներն են հանձնում, նույն արդարացումը՝ «ժողովուրդը մեզ քվե է տվել», թքում են քաղաքացու երեսին՝ էլի նույն ցնդաբանությունը՝ «մենք ժողովրդի ընտրյալ ենք»…
Նման եղկելի միջոցով իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ խուժանությունը սեփական իշխանությունից տարածում է նաև պետության, պետական ինստիտուտների վրա։ Որովհետև սեփական իշխանության խուժանության անվտանգությունն ապահովում են պետական կառույցների աշխատակիցները, զանազան կոչումներ ունեցող անվտանգության ծառայողներն ու ոստիկանները։
Սեփական թիմակիցներին դրդելով խորհրդարանական գործունեությունը վերածել թաղային լեզվակռվի՝ Նիկոլ Փաշինյանը լուծում է միանգամից մի քանի խնդիրներ։ Նախ նա այդպիսով իր թիմի անդամների մեծ մասին դարձնում է էլ ավելի կառավարելի, քանի որ խուլիգանական վարքագծի ցանկացած դրվագ ցանկացած պահի կարող է դառնալ քրեաիրավական քննության առարկա, լավագույն դեպքում՝ հեղինակին զրկելով պատգամավորական մանդատից։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինքն ավելի արժանապատիվ դառնալու փոխարեն, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին է ներքաշել կեղտոտ գործարքի մեջ՝ ընդունել իր անձի իշխանությունը և դրանով փոխզիջման գնալ սեփական արժանապատվության հետ՝ ինչ-ինչ արտոնություններից չզրկվելու նպատակով։
Ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե խիստ մտածված ու հաշվենկատ կերպով դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած՝ «ես իշխանության ուզուրպատոր չեմ և չեմ լինի» հայտարարության հենց հաջորդ օրը։ Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։
Հայկական քաղաքականության բովանդակությունը դատարկ է գրեթե այնքան, որքան բովանդակազերծ է պետությունն ու պետականությունը։ Ճիշտ է նաև հակառակը։ Իսկ դա վկայում է երկուսի միջև առկա դիալեկտիկական կապի մասին։ Չի կարող լինել նորմալ, բովանդակ պետություն ու պետականություն՝ առանց գաղափարական, մրցունակ, մտքահեն քաղաքական համակարգի, և հակառակը՝ չի կարող կենսունակ քաղաքական համակարգ գործել՝ առանց կայացած, դիմադրողունակ պետականության։
Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի փոխնախագահի քվոտայից։ Պաշտոնական այս տեղեկատվության հետ որևէ մեկնաբանություն, բացատրություն, պարզաբանում չի ներկայացվել։ Կարելի է ենթադրել, որ եթե որևէ հիմնավորում էլ ներկայացվեր, այն լինելու էր մոտավորապես «ՀԱՊԿ-ին հասնում ա» տրամաբանության մեջ։
Հիմա Նիկոլ Փաշինյանը գործնականում զբաղված է ոչ թե Արցախի հիմնախնդրի լուծման հայանպաստ տարբերակներ որոնելով (նա փաստացի համաձայնել է Ալիևի թեզին, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի), այլ ընդամենը ժամանակ ձգելով, ինչի համար, ի թիվս այլ քայլերի, անձամբ, սեփական ընտանիքի անդամների, քաղաքական թիմի ծաղրածուների միջոցով զբաղեցնում է հասարակությանը։ Դ
2018թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը՝ ամենևին ոչ պատահականորեն ձեռնամուխ եղավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին, որը շարունակվում է մինչև օրս։ Դրա զուգահեռ, կրկին իշխանության գալուց ի վեր, հեղինակազրկվեց բանակն ու զինվորականությունը։
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» բանակցություններն առցանց ձևաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը (Բայրամովը, իհարկե, արդեն ասել է, թե դա այդքան էլ արդյունավետ չէ, բայց տվյալ դեպքում, կարևոր չէ), բացի այդ երկրի հետ վարվող ստվերային գործընթացի մասին հերթական բացահայտումից, նաև խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականության խորհրդանշականությունն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Հայաստանի ներկայիս խորը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դարձել է հանրային-քաղաքական կյանքում գործնականում միակ օրակարգ թելադրող սուբյեկտը։