Արցախի հայկականության ոչնչացումն իրականում հայ-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որում Ադրբեջանը զբաղված է հայկական մշակութային ժառանգության, հուշարձանների, գերեզմանատների ֆիզիկական ոչնչացմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը ստանձնել է հայ հասարակության հիշողությունից դրանք ջնջելու ստորագույն պարտականությունը, որը Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է՝ որպես «սոցիալ-հոգեբանության փոփոխություն»։
Ինքնիշխանությունը, անկախությունն ու ազատությունը գործող իշխանությունը հռչակել է՝ որպես իր գործունեության առաջնահերթություն ու ուղենիշ։ «Ինչ անում ենք, ինքնիշխանության ու ազատության համար ենք անում»,- մոտավորապես սա է այն փաստարկը, որով այս իշխանությունն արդարացնում է իր գործողությունների արդյունքում պետությանը պատուհասած բոլոր աղետները։
Մնում է պարզել՝ հատկապես ի՞նչն է միավորում Ալիևին ու Փաշինյանի թիմակից Սիմոնյանին։ Գուցե՝ այդ թվում՝ Աղդամը որպես սեփական հայրենիք ճանաչելու զգացողությունը։
Երեկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը և, սովորության համաձայն, բոցաշունչ ելույթ է ունեցել Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) համակարգի կարևորության ու դրա կայացման գործում իր իշխանության հետևողականության մասին:
Նոյեմբերի 7-ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7-ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի ժամը 19։19-ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։
Քաղաքացիները տեսնում ու լսում են՝ ինչպես են արևմտյան ժողովրդավարության առաջամարտիկ երկրների պատվիրակություններն ու դեսպանները հանդիպում այն նույն իշխանության հետ, որի հրահանգով բերման են ենթակվում թռուցիկ փակցնող երիտասարդներն ու հրաժարական են տալիս ընտրված պաշտոնյաները, ու բռնաբարվում է ընտրական օրենսդրությունը։
ԱԺ վերջին նիստում ընդունվեց «Ոստիկանության գվարդիայի» մասին օրինագիծը, դրանից մի քանի օր անց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե «մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու», իսկ երկու օր հետո Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասաց, թե Հայաստանը զինված ուժերի միջոցով չի պատրաստվում վերադարձնել ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքները։
Մեխանիզմը հայտնի է՝ իրավապահ մարմինները «հիշեցին» Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Սամվել Բալասանյանին առնչվող մի քանի տարվա վաղեմության քրեական գործը, ձերբակալեցին նրա որդուն ու մերձավորներին, հետախուզում հայտարարեցին Բալասանյանի նկատմամբ, և հաշված օրերի ընթացքում վերջինս իր հովանավորյալ քաղաքապետին ու ավագանուն ստիպեց հրաժարական ներկայացնել։
Հայաստանի իշխանությունը, սակայն, առանց այդ փոխզիջման պատրաստվում է նորանկախ երկրի պատմության համար ամենակենսական քայլին՝ չցանկանալով կամ չկարողանալով հասկանալ, որ թշնամու հետ փոխզիջումը՝ առանց ներքին կոնսենսուսի, կարող է պայթեցնել ոչ միայն պետությունը, այլ առաջին հերթին՝ իշխանությունը, որի պահպանման հարցում իրենք փոխզիջման են գնում բոլորի, անգամ թշնամիների, բայց ոչ՝ սեփական ժողովրդի հետ։
Վստահաբար այդ դահլիճում նստածների մի մասը՝ վերը նշված պաշտոնյաների գլխավորությամբ, գիտակցում էին նրա մտքերի անհամարժեքությունն ու անթույլատրելիությունը, բայց նրանցից որևէ մեկը չհամարձակվեց որևէ տառ արտաբերել այդ մասին։ Եվ այնպես չէ, որ հրապարակավ լռության ուխտ կնքած նշված պաշտոնյաներն իրենց այլ կերպ են դրսևորում փակ քննարկումներում, համարձակվում են առարկել Նիկոլ Փաշինյանին կամ ցուցանել նրա անգրագիտությունը։
Սուր, աներևակայելի հակադրություններն ընդունված է բնորոշել գրոտեսկ ընդհանրական անվանումով, որը թեև օգտագործվում է հիմնականում արվեստի ստեղծագորոծությունների դեպքում, բայց հաճախ տեղին է նաև հանրային-քաղաքական հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես և կարելի էր սպասել, այդ ելույթում որևէ խոսք չասաց նաև Արցախի, արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին՝ այդ լռությունը հերթական անգամ վաճառելով Ադրբեջանին, որի բարեգթությունից և ոչ թե Հայաստանի պաշտպանունակությունից է կախված «լավ ուտելու» հայեցակարգի իրականացումը։
«Ես գնացել եմ, կանգնել եմ ժողովրդի առաջ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ, ես ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, դատի մեզ, ասել եմ՝ դատի ինձ, ժողովո՛ւրդ ջան, ասել եմ՝ ժողովո՛ւրդ, եթե դու որոշես, որ ինձ պետք ա գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»,- 2020թ․ ողբերգական պատերազմից հետո, հատկապես 2021թ․ ընտրություններից առաջ ամեն պատի տակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Եթե ավելի պարզ ասենք, ապա իրականում անսակարկելի, անվերապահ ինքնիշխանությունը Հայաստանի իշխանության համար «կարմիր գիծ է», երբ վերաբերում է, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններին, բայց այն վերածվում է ցլի դեմ գցված կարմիր լաթի, երբ խոսքն Արևմուտքի մասին է։
Այսինքն՝ մինչ Հայաստանի իշխանությունը հորթային հրճվանքով ցնծում է իրականում իրենից ոչինչ չներկայացնող այդ կանոնակարգի հաստատման կապակցությամբ, Ադրբեջանն ամենաուղիղ կերպով հասկացնում է, որ այդ փաստաթուղթը որևէ կերպ իրեն հետ չի պահելու հարմար պահի պատերազմ սանձազերծելու քայլից։
Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» բանաձևը, որի քվեարկությունը կայանալու է հոկտեմբերի 24-ին։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:
Հայաստանը գտնվում է չբարձրաձայնվող, արհամարհվող ճգնաժամում։ Դա հաղթահարելու համար, ի թիվս այլ անելիքների, գուցե առաջին հերթին՝ անհրաժեշտ է բազմաթիվ գաղափարների, հատկապես՝ կաղապարների, մտածողության, աշխարհայացքի և էլի շատ հասկացությունների վերարժևորում։ Սակայն դա անելուց առաջ, կենսականորեն կարևոր է «ցանկապատի կառուցումը» կամ ներքին սահմանազատումը, որի դեպքում՝ ամրագրելով անսակարկելի արժեքներն ու կառուցակարգերը, արտաքին սահմանազատումը կարող է սպասարկել ցանկապատից/սահմանից ներս գտնվող ամենայնի շահերի սպասարկմանը, և ոչ թե՝ հակառակը, ինչը տեղի է ունենում այսօր։
Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ ու ճանապարհամերձ գյուղերում կատարած հանդիպումների ընթացքում զրուցել է իրեն ուղեկցող պաշտոնյաների ու գյուղի բնակիչների հետ։
Հայաստանի կինոակադեմիան, մեծ հավանականությամբ, կատարել է քաղաքական պատվեր, գործել է ոչ թե որպես անկախ ստեղծագործողների միություն, այսինքն՝ ինստիտուտ, այլ ծառայել է առանձին վերցրած անհատի/անհատների շահերին։
2018-ին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր լավատեսությանը խանգարում է Արցախը, և հետևողական գործողություններ է իրականացրել՝ սեփական լավատեսությունը բարձրացնելու, իմա՝ Արցախից ազատվելու համար։
Իշխանությունն իր ունեցած սահմանափակ ինտելեկտուալ ռեսուրսն իշխանական լծակների ու անսահմանափակ ֆինանսների հաշվին օգտագործում է բազմապատիկ ավելի բարձր արդյունավետությամբ, քան իրացվում է հակառակ դաշտում առկա բազմապատիկ ավելի մեծ ինտելեկտուալ ռեսուրսը։
Նախօրեին Մոսկվայում անցկացվող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:
Ադրբեջանի հետ ներկայումս բանակցվող տեսքով խաղաղության պայմանագիր կնքելու գլխավոր նախապայմանը հայ հասարակության արժանապատվության բացակայությունն է։ Նույնը՝ նաև Թուրքիայի հետ «ավելի արդար աշխարհի» էրդողանական պատկերացումներով հարաբերությունների դեպքում։ Հայաստանի ու ամենացավալի, բայց միևնույն ժամանակ՝ արդարացի բնորոշումը արժանապատվության պակասն է։
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է դատապարտի ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Կարո՞ղ են արդյոք քրիստոնեական ներողամտությամբ ու որդեսիրությամբ դիմակայել իշխանությունների դիվային ծրագրերին՝ անգամ նրանց ներկայությունը հանդուրժելով Էջմիածնի Մայր տաճարում։ Աստված գիտի։
Հայաստանը՝ որպես պետություն, շատ մոտ է այդ համախտանիշին, ինչի վկայություններից մեկն այն է, որ հասարակությունը դեռևս անվրդով ընդունում է իշխանությունների կողմից որպես իրականությունից փախուստի մոդիֆիկացիա ներկայացվող «հոգեբանական փախուստ հայրենիքից» առաջարկը։ Չմտածելով անգամ հարցնել, այդուհանդերձ, ինչպե՞ս է հնարավոր «պոզիտիվ խոսույթով» պայքարել նեգատիվ ռումբերի դեմ։
Քաղաքականությունը, ի թիվս բազմաթիվ գործոնների, առաջին հերթին կառուցվում է մտքի ու զգացմունքների վրա։ Քաղաքական մտքի շնորհիվ ծնվում են քաղաքական գաղափարները, դրանց հիման վրա՝ ծրագրերը, իսկ զգացմունքները նորմալ պայմաններում ծառայեցվում են այդ ծրագրերի հանրայնացման, հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար։
Պարզվում է, սակայն, որ «մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու» ենթատեքստը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վրա ծիծաղելու միջոցով աշխարհին զվարճացնելու նպատակադրում։ Մարդը, որ խոսում է մեր պատկերացումների ու քաղաքականությունների մակերեսային բնույթի մասին, հազարավոր կիլոմետրեր է կտրել-անցել, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի անունից հանդես գա՝ որպես շարքային շոումեն-ստենդափեր։
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի քննիչները, ենթադրաբար, նրանց հատուկ ծառայությունների աշխատակիցները, աշխատում են նույն նպատակադրմամբ, երկուսին էլ միավորում է Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ ռազմագերիներին ադրբեջանական բանտում պահելու նպատակը։