Կրթության՝ որպես երևույթի մասին, առաջին հիշարժան հայտարարությունը 2018 թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն արել է Իլհամ Ալիևից ստացած տպավորությունները կիսվելով, երբ նրան անվանել է «կիրթ ու կառուցողական»։ Նրա ընտանիքի անդամները՝ կինը և աղջիկները, նորաձևության մասին առանձնապես շատ չեն բարձրաձայնել, սակայն իշխանության գալուց հետո նորաձևության հարցում փորձել են ամեն կերպ նմանվել Ալիևի տիկնոջը։
Նիկոլ Փաշինյանը, արտաքին թշնամու հետ ստորագրվելիք նվաստացուցիչ թղթի միջոցով, փորձում է լուծել երկրի ներսում սեփական քաղաքական հակառակորդների հարցերը։ Նրան այս պահին չի հետաքրքրում, որ «Խաղաղության համաձայնագիրը» ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովող պայմանագիր է, այլ բարաթ, որով պարտավորված անելիքը պահանջելու են Հայաստանում անպատվության հաղթանակն արձանագրելուց հետո։
Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։
Հայաստանում կատարվող գործընթացներն առաջին հայացքից կարող են տպավորություն թողնել, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ կամ հերթական ընտրություններում հանձնել իշխանությունը։ Դրանից մեկ տարի կամ ավելի պակաս ժամանակ առաջ իշխանությունը միաժամանակ նախաձեռնում է այնպիսի քայլեր, որոնք միարժեքորեն նվազեցնելու են իր՝ առանց այն էլ ցածր վարկանիշը՝ հանգեցնելով ընտրություններում ՔՊ-ի տապալմանը։
Պատճառահետևանքային կապի անտեսումը գրեթե միշտ եղել է հայկական քաղաքական իրականության գլխավոր արատը։ Բայց նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դա է հանգեցրել այսօրվա ողբերգությանը, երբ որպես հետևանք հանդես եկող ամենամեծ քաղաքական արատը դեռևս հաջողությամբ պայքարում է Հայաստանի, հայկականության սկզբնապատճառների, ակունքների դեմ՝ վստահ լինելով, որ առանց պատճառի նոր իրականությունում ինքը մնալու է միակ հետևանքը։
Մեզ հաջողվում է ապացուցել, որ մեզ բնորոշող ասույթներից հավատարիմ ենք հատկապես «գնա մեռի, արի սիրեմ» անմարդկային դրոշմին։ Արթնանում ենք կա՛մ, երբ մարդն այլևս չկա, կա՛մ, երբ տեսանելի է մեռնելու ճանապարհը։
Պարզ է, որ Փաշինյանը գիտակցում է իր քայլերի այս հակասականությունը և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իր՝ ներքին կամ այլոց՝ արտաքին մտասևեռումն իրականացնելու ճանապարհին կարող էր որոշում ստորագրել ընդհանրապես Ազգային անվտանգության ռազմավարություն չունենալու մասին։
Առաջիկա արտահերթ հնարավոր կամ հերթական ընտրություններից առաջ կրկին քաղաքական դիսկուրսում հայտնվել են ծանոթ կաղապարները, որոնցով, ի թիվս այլ մանիպուլյացիաների, մերձիշխանական քարոզչությունն ապահովում է փաշինյանական իշխանության ամրությունը։
Առաջին հայացքից իսկապես ծուղակային թվացող այս իրավիճակից ելքը, ի թիվս այլ նոր շեշտադրումների, կարող է լինել ոչ թե «իրական Հայաստանին» «պատմական Հայաստանը» հակադրելու մեխանիկան, այլ այնպիսի ինտելեկտուալ ու գաղափարական աշխատանքը, որը ցույց կտա, որ իրական և պատմական հայաստանները ոչ թե հակադրվում են, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի, առանց փոխլրացնելու ու առանց գոյակցության։ Այսինքն՝ իրական Հայաստանը, այդ թվում ու առաջին հերթին՝ պատմական Հայաստանն է՝ պատմական հիշողությամբ, հազարամյա ավանդույթներով, նախնիների պաշտամունքով։
Քաղաքական պայքարը Հայաստանում կարող է հաջողություն ունենալ նաև, իսկ գուցե միայն՝ այն դեպքում, երբ համարժեք կլինեն իշխանական ու ընդդիմադիր համակարգերի առաջնահերթությունները։ Հակառակ դեպքում ընդդիմության կամ դրա մի մասի «փոքր հաղթանակներն» անխուսափելիորեն օգնելու են պետության մեծագույն պարտություններին, որոնք արձանագրվելու են իրենց իսկ առաջնահերթությունների հարցում իշխանությունների հաղթանակների արդյունքում։
Փաշինյանի ներկայացրած բոլոր թեզերը՝ առանց բացառության, մեծ գովասանքի են արժանանում թուրքական քաղաքական, փորձագիտական շրջանակներում, թուրքերը խոստովանում են, որ երազել անգամ չէին կարող Թուրքիայի շահերն այսքան հետևողականորեն առաջ մղող Հայաստանի ղեկավարի մասին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «իրական ինքնիշխանությունն ու անկախությունն» ամբողջությամբ ենթարկեցնում է թուրքական տիրապետությանը, ինչը հօդս է ցնդեցնում նրա «գաղափարական տրանսֆորմացիայի» մոտիվացիայի մասին առասպելը։
Իշխանությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում, առանց բացառության, ոչնչի առջև։ Այդ ճանապարհին նա պատրաստ է թիրախավորել ամեն ինչ․ պե՞տք է պղծել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անհրաժեշտություն կա՞ անարգել արցախյան պատերազմի նահատակներին, քաղաքականապես շահավե՞տ է պատմության ու պատմական հիշողության այլասերումը, ո՛չ մի խնդիր, Փաշինյանն ու նրա բարձրաստիճան ներքինիները պատրաստ են ցանկացած քայլի։
Մարդը, ում իշխանության ժամանակաշրջանում և ում իշխանության, ամենաքիչը, անփութության պատճառով հայ ժողովուրդը վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաշատ նահատակներն է ունեցել, այլևս չի ուզում նահատակ լինել։ Ու դա ասում է այնպես, կարծես մոտ 5000 նահատակները զոհվելու անդիմադրելի ցանկություն ունեին, մինչդեռ ինքը, ահա, հասկացել է, որ ապրելն ավելի լավ է, քան նահատակվելը։
Փաշինյանի հայտարարության մեջ տեղ գտած «նոր, մաքուր ու դատարկ էջից» առաջարկն իրականում նրա իշխանության ու նրա վարած քաղաքականության արդյունքում Արցախի փաթեթավորման գնահատականն է՝ Ադրբեջանի համար՝ «նոր, մաքուր ու դատարկ»։
Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր գործողությունները, որ սովորության համաձայն՝ քաղաքականություն են անվանվում, իրականում երկչափանի մատրիցայի խաղի բաղադրիչներ են։
Տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու՝ իշխանությունների որոշումն առաջին իսկ պահից որակվեց՝ որպես «հետքայլ»։ Ֆորմալ առումով դա, իհարկե, հետքայլ է, որովհետև հետևում է ընդամենը երկու օր առաջ Երևանի քաղաքապետի հնչեցրած հայտարարությանը, թե «ոչ մի հետքայլ չի անելու»։
Պետությունում, որի ողջ տարածքի նկատմամբ հավակնություն է ներկայացնում նրա դե ֆակտո թշնամի երկիրը, իշխանությունը զբաղված է քաղաքացիներից հնարավորինս շատ փող հավաքագրելով։
Երկիրը ղեկավարում է մարդ, ով, ինչպես գրեթե բոլոր կենսական հարցերում, գործում է հակառակ տրամաբանությամբ ու հակառակ հաջորդականությամբ։
Դանդաղ մահ կամ, լավագույն դեպքում, առողջության քայքայում։ Բայց ինչպես արագ սնունդի, այնպես էլ տեղեկատվության դեպքում, ապագայի մասին մտածելիս՝ հասարակության մեծ մասն առաջնորդվում է «ով՝ սաղ, ով՝ մեռած» սկզբունքով, և պետության հետ անում է այն, ինչ ցանկացած մտահոգ ծնող արգելում է երեխաներին անել իրենց օրգանիզմի հետ։ Հայաստանն առաջիկայում թևակոխելու է նախընտրական ժամանակներ, որոնց ընթացքում տեղեկատվական «fast food»-ի չափաբաժինը բազմապատկվելու է։
Տևական ժամանակ է՝ հայկական քաղաքականության մեխանիզմը գտնվում է Փաշինյանների սոցցանցի էջեր՝ հարյուրավոր քննադատող էջեր տիրույթում։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը կանոնավոր պարբերականությամբ տեսանյութեր կամ գրառումներ են հրապարակում, որոնց մեծամասնությունը լուրջ կոնֆլիկտի մեջ է էսթետիզմի, բարեվարքության, պետության ղեկավարին ներկայացվող պահանջների հետ։ Յուրաքանչյուր նման հրապարակումից հետո հանրային-քաղաքական դաշտը սկսում է դրանց արձագանքումը՝ քննադատությունից մինչև հեգնանք, ծաղրից՝ մինչև հայհոյանք։ Տեխնոլոգիական իմաստով այս գործընթացը բավական կանոնավորված է ու սխեմատիկ։
«Ապօրինի գույքի վերադարձը» Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իշխանությունը պահպանելու համար։ Նրա համար միևնույն է, որ այս ընթացքում իր գործողություններով ամեն ինչ անում է Հայաստանն «ապօրինի գույքի» վերածելու համար, որն Ադրբեջանն օկուպացնելու (քարոզչական հարթությունում՝ «վերադարձնելու») է նույն՝ «հատիկառհատիկ» սկզբունքով։
Իշխանությունը, օրինակ, հայտարարում է, որ գերնպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն է, չի հայտարարում, բայց հասկանալի է, որ էլ ավելի կարևոր նպատակ է ինքնին իրենց իշխանության պահպանումը, և դրանց հասնելու ճանապարհին չի խորշում ոչնչից՝ սկսած պետական մակարդակով նվաստացումից՝ մինչև ազգային արժեքների, անցյալի ուրացում, իշխանությանն ընդդիմացողների ապօրինի ազատազրկումներից՝ մինչև հենց իշխանական անհնազանդների անձնական կյանքի հրապարակայնացում։
Այսօր քաղաքացին բառի բուն իմաստով թալանվում է գրեթե ամենօրյա ռեժիմով․ մեկ տարի առաջ Երևանում 13-15 անգամ թանկացավ կայանման վճարը՝ «կարմիր գծերի փողը»․ նախկին տարեկան 12.000 դրամի փոխարեն՝ Երևանի կենտրոնում կայանելու համար այսօր քաղաքացին վճարում է 160.000 դրամ (իսկ եթե վարորդը վճարում է ոչ թե միանվագ շատ-շատերի համար անհասանելի 160.000 դրամը, այլ յուրաքանչյուր ամիս՝ 18.000 դրամ, ապա տարեկան արժեքը կազմում է 216.000 դրամ)։
Նիկոլ Փաշինյանի կինը շաբաթը մի քանի կարճ տեսանյութ է հրապարակում՝ «Կրթվելը նորաձև է» խորագրով։ Նաև կարճ տեսանյութեր՝ առօրյա ինչ-ինչ անցուդարձերից: Դրանց գրեթե բոլոր դիտողները զայրանում են, հայհոյում, տարակուսում՝ ինչպե՞ս կարելի է կրթությունը հեղինակազրկել անկրթությամբ ու հեղինակազրկված մարդկանցով։ Ավելին, շատերը, օբյեկտիվորեն, խորհուրդ են տալիս, որպեսզի թերուսները՝ ինքն ու իր ամուսինը, սկսեն կրթվել: Զայրացողները դեռևս չեն հասկացել այդ արշավի ոչ թե գովազդային, այլ իրական նպատակը՝ «Քրֆելը նորաձև է»։
Նիկոլ Փաշինյանը ոչ թե ապօրինի կերպով ձեռք բերված գույքն է վերադարձնում պետությանը, այլ հասարակությանն է վերադարձնում դեռևս հայկական Արցախում իր կերած քաբաբի համար ՀԴՄ կտրոն պահանջելու էժանագին քարոզչության միջոցով պահպանված իշխանության փշրանքները։
Հայկական կենցաղում հաստատուն ունի «փողին մուննաթ» արտահայտությունը, որը, մեղմ ասած, դրական նրբերանգներ չի պարունակում և որպես կանոն՝ օգտագործվում է այն դեպքերում, երբ ցանկանում են ցույց տալ, որ դրանով բնորոշվողը հանուն գումարի պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ աներևակայելի թվացող գործողությունների։
Եթե ՔՊ-ում իսկապես մտահոգ են «հանրային բարոյականության նորմերի» պաշտպանությամբ, ապա Հովիկ Աղազարյանից առաջ կամ գոնե նրա հետ զուգահեռ՝ պետք է կուսակցությունից հեռացնեն դրա ամենակարկառուն ղեկավար անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Մի քանի հազարամյակի հայկական պատկանելություն ունեցող Արցախի համար պայքարը, հանուն Արցախի ազատության ու ինքնորոշման հայ ժողովորդի կրած զրկանքները հղիության հետ մինչև օրս չէր համեմատել անգամ որևէ շիզոֆրենիկ ազգայնական ադրբեջանցի։
Պոպուլիստների գործունեության կարևոր սկզբունքներից մեկը մանիպուլյացիան է․ նրանք մանիպուլացնում են ոչ միայն առկա իրողությունները, այլև իրենք են ստեղծում խնդիրներ ու հետո դրանց դեմ պայքարը ներկայացնում են որպես հերոսություն՝ հընթացս օգուտներ քաղելով նաև դրանից։ Այդ խնդիրները չեն հորինվում հենց այնպես, այլ հետապնդում են խիստ որոշակի նպատակներ։ Հենց դա է տեղի ունեցել Գյումրիում և շարունակվում է այսօր։
Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։