ԵՄ-ն փնտրում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԵՄ-ի համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում։ Եվրոպացի հանձնակատարն այդ մասին գրել է սոցցանցի X հարթակում։

«Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է ընտրելու երկրի ուղին։ Մենք փնտրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ։ Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքները՝ Հարավային Կովկասի հետ և դրա ներսում առևտրային ու էներգետիկ կապերը խթանելու ուղղությամբ՝ աջակցելով Հայաստանի տնտեսական կապերին իր անմիջական հարևանների հետ»,- գրել է Մարթա Կոսը։

Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև Հայաստանից մի շարք բանջարեղենային մշակաբույսերի ներմուծման նկատմամբ։

Ռուսաստանն արգելել է նաև հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930