Պատահական չէ, որ եթե նա ոչ անձամբ, ապա իրեն սատարողների միջոցով հեգնում, ծաղրում է այն ամենայնը, ինչը կապված է հայրենասիրության դասական, ավանդական ընկալումների հետ, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «հայրենասիրության ներմուծված մոդել»։ Ինքը ահա, պայքարելով դրա դեմ, փորձում է արմատավորել հայրենասիրության սեփական մոդելը, թեև որևէ երաշխիք չկա, որ այն ներմուծված չէ հեռու կամ մոտիկ բարեկամների, իսկ որ ավելի հավանական է՝ թշնամիների կողմից։
Հայկական հոգեբանության մեջ ու արժեհամակարգում առանձնացվում են «տուն» և «օջախ» հասկացությունները՝ բոլորին հայտնի իմաստներով։ Տունը, ահա, ունենում է «կադաստրի վկայականի» կարիք, իսկ օջախը՝ երբեք, որովհետև վերջինը ոչ միայն ու ոչ այնքան աշխարհագրական վայր է, որքան հոգևոր, հոգեբանական, ապրումային պատկանելություն արտահայտող զգացողություն՝ առանց որևէ վկայականի։ Եվ, ի տարբերություն տան, օջախը կառուցվում է այնպիսի արժեքներով, որոնք մատերիալիստական ու բյուրոկրատական չափումների չեն ենթարկվում։
2018 թվականի իշխանափոխությունը, լայն իմաստով, ոչ այնքան քաղաքական գործընթաց էր, որքան քարոզչական մասշտաբային ֆլեշմոբ։ Հետևանքները, իհարկե, քաղաքական էին, բայց հեղափոխություն հորջորջվող գործընթացն ինքնին քաղաքական չէր այն պարզ պատճառով, որ դրա գոնե գլխավոր դերակատարներն այն ժամանակ հեռու էին քաղաքականությունից այնքան, որքան մոտ են հակապետականությանն այս օրերին։
Պետության դիմադրողականության, կենսունակության, մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը հանրային մոբիլիզացիայի աստիճանն է։ Համախմբման բարձր մակարդակ ունեցող հանրությունը, մի կողմից՝ հզորացնում է պետության անվտանգության պահպանումն իրականացնող ֆորմալ կառույցների (բանակ, ոստիկանություն, անվտանգության մարմիններ) թիկունքային ապահովությունը, մյուս կողմից՝ հանդես է գալիս՝ որպես պետության ներքին իմունիտետի առանձին ենթահամակարգ։
«Ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, բացառված է»,- այս հայտարարությունը պատկանում է մարդու, ում ղեկավարած երկրի վարած պատերազմի արդյունքում կորսվել է Արցախի մեծ մասը, զոհվել են 5000 երիտասարդներ, խեղվել են տասնյակ-հազարավոր մարդկանց ճակատագրեր, հաշմանդամ են դարձել 10.000-ից ավելի տղաներ, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Հայաստանի ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր…
Եթե բոլոր այդ հարցադրումը հնչեցնողներն ու ճշմարիտ պատասխանին հանգողները (իսկ հիմա հասարակության մեջ շատ մեծ մաս են կազմում այդպես մտածողները) ընդունում են, որ սխալվել են 2021թ. ընտրություններում Նիկոլ Փաշինյանին կամ ուղղակի ընտրելով, կամ անտարբերությամբ՝ իշխանության պահպանումը թույլ տալու համար, այսօր այդ հետևությունից բխող վարքագիծ դրսևորեն, կարող են ուղղել իրենց՝ եթե ոչ անցյալին վերաբերելի, ապա գոնե ապագան կանխորոշող սխալը։
Այսօր իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ի՞նչ իրավական հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում, իրականում կարևոր չէ, քանի որ ակնհայտ է՝ Աշոտյանի դեմ կատարվողը միանշանակ քաղաքական դրդապատճառներ ունի, որի համար Նիկոլ Փաշինյանին ծառայող իրավաբաններն ու քննիչները կարող են ինչ-որ «իրավական հիմնավորումներ» հորինել։
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի կողմից հիմա անցկացվող ցանկացած ընտրություն «Արցախը տանք՝ լավ ապրենք» անբարոյական թեզի ստուգատես է, հետևաբար ընդդիմությունը՝ հանրության հետ համարժեք աշխատանքի տեխնոլոգիաներով, կարող է տապալել արցախավաճառությունը Երևանում լեգիտիմացնելու ջանքերը։
Նիկոլ Փաշինյանի խնդիրը, այսպիսով, ոչ միայն, իսկ արդեն՝ գուցե ոչ այնքան սեփական անձի նկատմամբ վստահության վերականգնումն է, որքան այնպիսի քաղաքականության իրականացումը, որ իրեն չվստահելով՝ հասարակությունը չվստահի նաև որևէ մեկին։
Հայաստանում օրեցօր ահագնացող այլասերումն ունի խորը պատճառահետևանքային կապեր, և մոլորություն է դրանց քննարկումը՝ սոսկ որպես տեղային իրադարձություններ։ Երկրում ձևավորվել է բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որն իշխանությանը մատուցած ծառայությունն ուղիղ կորելացիայի մեջ է դնում այլանդակության ինդուլգենցիայի հետ։ Ավելի լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանն է թքում ու ծխախոտ հանգցնում քաղաքացու դեմքին։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը՝ որպես անձ, անհատ, նույնպիսի մտածողության ու արժեհամակարգի կրող է, ինչպես «մահակներով ու քարերով» պայքարի պատրաստ բնակիչները, որոնց այդ բնազդն արթնանում է միայն այն դեպքում, երբ վտանգի տակ է հայտնվում իրենց «սեփականության վկայականով» պատկանողը։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լինելիությունը հասցրել է «կադաստրի վկայականի» մակարդակի։
Հայտնի է դարձել, որ օրեր առաջ Արագածավան գյուղում առողջական խնդիրներ ունեցող երիտասարդի հանդեպ անասնական վարքագիծ դրսևորած ՔՊ-ականը ձերբակալումից մեկ օր անց ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատվել է պաշտոնապես՝ https://168.am/2023/06/09/1885318.html ինչ-որ իրավական հիմնավորումներով:
2018-ին հաջորդած տարիները ցույց տվեցին, որ իրականում ցանցը հաղթել էր ոչ միայն ու ոչ այնքան՝ այն ժամանակվա իշխանությանը, որքան՝ պետությանը, որին տիրապետելով՝ փողոցային ցանցը վերածվեց պալատական մեքենայի՝ ամենաուղղահայաց ավտոկրատիաներին հարիր բոլոր հատկանիշներով։
2018 թվականից հետո պետության ինստիտուցիոնալ հիշողությունը հասցնելով ամնեզիայի, Նիկոլ Փաշինյանը թողնելու է բացիլ, որն իրենից հետո արտահայտվելու է էպիլեպսիայի ախտանիշներով՝ պարբերաբար ցնցումներ հարուցելով այդ համակարգի համար։
Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատեհապաշտության չեմպիոն ու կոնյունկտուրայի ասպետ, ի սկզբանե մտածված Արցախից տարանջատման քաղաքականությունը բացահայտեց միայն 2021թ․ ընտրություններից հետո՝ դրա նախընտրական շրջանում քվե մուրալով Արցախի հարցը «անջատում հանուն փրկության» սկզբունքով լուծելու սուտ խոստումներով։
Պետության վախճանի, իշխանությունների տոտալ անկարողության, պետականության գահավիժման մասին քաղաքական հռետորաբանության մեջ հատկապես վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած հայտարարությունները շատերի կողմից ընկալվում են՝ որպես քաղաքական պայքարի հնարքներ, իշխանությանն ուղղված խտացված գնահատականներ։
Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում բանակցում է արցախյան հարցի շուրջ, ամեն օրվա հետ մոտեցնում է Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու հանգրվանն ու արցախահայերի, լավագույն դեպքում, բռնի տեղահանության վտանգը։
Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին անընդհատ կրկնելով, հայրենիք-պետություն հակադրության մասին դիսկուրսը գեներացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն իբրև խիստ իրատեսական քաղաքական գործիչ է, առաջնորդվում է բացառապես ռեալ-պոլիտիկով, հրաժարվում է պատրանքներից և այդպիսով փորձում է փրկել Հայաստանը։
Ցանկացած մարդու կյանքում կա, այսպես կոչված, աճի գագաթնակետ՝ ինչ–որ տարիքում ինչ-որ մասնագիտության մեջ հասնում է այն առավելագույնին, որից անդին անցնելու հնարավորություն ուղղակի չունի։ Մեկը դառնում է լավ շինարար, երկրորդը՝ անփոխարինելի բժիշկ, մյուսը՝ տաղանդավոր արվեստագետ․․․ Բայց սարսափելի են լինում հետևանքները, երբ, ասենք, կայացած շինարարը սկսում է բժշկությամբ զբաղվել, կամ արհեստավարժ բժիշկն ընկղմվում է շինարարության մեջ. առաջինը վիրահատությունը կարող է ավարտել հիվանդի որովայնը սվաղելով, բժիշկն էլ՝ կույրաղիքի հանգույն հեռացնել իրեն անպետք թվացող սյուները։ Բոլոր դեպքերում ավարտը ողբերգական է։
Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հիմնված է տնտեսական ձեռքբերումների ներկայացման, դրանց՝ իրականից բազմապատիկ մեծ նշանակություն հաղորդելու ու որպես հետևանք՝ «լավ կյանքի» կեղծ պատրանք ստեղծելու վրա։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության բոլոր անդամները առիթը բաց չեն թողնում թմբկահարելու «աննախադեպ» տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացումը, զբոսաշրջիկների ու կապիտալի ներհոսքը, ասֆալտապատվող ճանապարհներն ու վերանորոգվող դպրոցները, և այդպես շարունակ…
Այս իրավիճակի ամենամեծ շահառուն, իհարկե, իշխանությունն է, որը, օգտվելով հանրության անտարբերությունից, պետության հետ անում է ամենայնը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Բայց շահառուների թվում են նաև նոմինալ բազմաթիվ քաղաքական խմբեր, ընդդիմադիր ձևաչափեր, որոնք, չնայած հռետորական պաթոսին, վայելում են իրենց այն կոմֆորտը, որը հնարավոր է դարձել պետության հետ իշխանության կողմից կատարվող բարբարոսության շնորհիվ։
Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օրվա հետ մխրճվում է ավտոկրատիայի, ամբողջատիրության ճահճի մեջ՝ նաև այդ պատճառով Հայաստանը հասցնելով անդառնալիության կետին մոտեցող աղետների։
Ո՞վ կլինի վճարողը՝ Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Արևմո՞ւտքը, թե՞ բոլորը միասին, տարբեր համասնություններով, Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, չի հետաքրքրում։ Որովհետև ցանկացած հետաքրքրության հիմքում դրված է շահը։ Եվ եթե նա առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ իր իշխանության պահպանման հոգսով, երկրորդական է, թե ով կլուծի այդ խնդիրը։
Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործողությունների ներքին տրամաբանությունն ուղղված է նրան, որ նա երբևէ կարող է հայտարարել՝ «Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Ադրբեջանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Ադրբեջանում»։
Ամոթը՝ որպես մարդկային հոգեբանության բաղկացուցիչ, կարևորագույն դեր ունի՝ ինչպես անհատների, այնպես էլ՝ հանրույթների կյանքում։ Լայն իմաստով, նաև ամոթն է մարդուն անասունից տարբերող հատկանիշներից մեկը։ Առանց ամոթի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, եթե ընդհանրապես տարբերվում է։ Հետևաբար՝ ամոթին պետք է վերաբերվել լրջորեն՝ որպես անհատական ու խմբային վարքագծի կարևոր կողմնորոշիչ։
Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային խոսքից հետո հասարակության առողջ հատվածը հետտրավմատիկ թերապիայի անհրաժեշտություն է զգում։
Հայաստանի ներկայիս իրավիճակից փրկության հնարավոր ելքերը շատերի համար երևակվում են բարդ գործընթացների, խրթին քաղաքական կոմբինացիաների և գրեթե անիրատեսականությանը ձգտող սցենարների տեսքով։
Հասարակությանն անընդհատ իր թուլությունը հիշեցնելով, օտարի առաջ նվաստացման դրդող քարոզչությունը մարդկանց անհատական ու հավաքական գիտակցության մեջ ներարկում է թերարժեքության, անկարողության զգացում։ Առաջին հայացքից դա վերաբերում է միայն արտաքին աշխարհին, իրական և հնարավոր թշնամիների հետ հարաբերություններին։ Իրականում, սակայն, անկարողությամբ համակվող հասարակությունը նույն կերպ է սկսում վերաբերվել նաև իր ներքին կյանքին, ներհանրային ու ներպետական խնդիրներին։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործնականում օրգանական կապ չունի ժողովրդի, հանրային տրամադրությունների հետ։ Այո, 2021 թվականին նա ստացել է «պողպատյա մանդատ», բայց դրանից հետո սկսել է կատարել այն ստանալու համար իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր։ Նրա իշխանության լեգիտիմության բացակայության մասին էին վկայում նաև ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից վերջերս հրապարակված հարցումների տվյալները։