Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել եկեղեցու վրա նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։ Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։
Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։
Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը հանրային հեռուստաընկերությամբ իր սովորական ժամին՝ 23:45-ին, չհեռարձակելը, պարզվում է, իշխանությունների կողմից նորից թափ հավաքող հակաեկեղեցական ու անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ տարվող նոր արշավի մեկնակետն էր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն է.
Պապ թագավորը հակաեկեղեցական գործիչ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում այնպես, ինչպես իրականության հետ կապ չունի այն պնդումը, թե Պապ թագավորի օրոք է հայ եկեղեցին անկախացել և դարձել ինքնուրույն, ուստի, նման պնդումներ անելիս պետք չէ հիմնվել բացառապես Փավստոս Բուզանդի պատմության վրա։
«Իր հերթին՝ համախմբման է գնում նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ փորձելով համախմբումն ապահովել քրիստոնեական հավատքի, ազգային արժեքների, ազգային ինքնության, կամ, որ նույնն է՝ գերագույն ազգային շահերի շուրջ։ Նման նպատակի շուրջ համախմբումը, սակայն, շատ դժվար է, երբ պետական ինստիտուտները դրան միտված քայլեր չեն անում, ավելին՝ գնում են դրան հակադրվելու ճանապարհով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արշակ արքեպիսկոպոս սրբազանը։
Հայաստանում, ըստ տարբեր հաշվարկների, 350 հազարաղանդավոր կա։ Այս թիվը կազմում է մեր բնակչության 15 %-ն այն դեպքում, երբ ողջ աշխարհում աղանդները կազմում են բնակչության 1-2 տոկոսը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Մասյացոտնի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն այս թիվը խիստ մտահոգիչ համարեց՝ ընդգծելով՝ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետականության քայքայմանը […]
«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Երևանում անցկացնում է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը: Համաժողովի երկրորդ օրվա քննարկումների արդյունքներն ամփոփելով՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, համաժողովի՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական խմբի ղեկավար Արամ Աբրահամյանը նկատեց.
«Ե՞րբ է գալու ժամանակը, որ ասեն, թե ո՞րն է իրենց օրակարգը։ Եթե իրենց օրակարգն Արցախից ձերբազատվելն է, ապա դա օրակարգ չէ, դա հանձնվել է, զիջել ու պարտություն՝ բոլոր առումներով։ Եթե դա է օրակարգը, ուրեմն իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու. «եթե» եմ ասում զուտ խոսքս կառուցելու համար։ Ասել եմ ու նորից կրկնեմ՝ Արցախից հրաժարվողն ուրացող է. ուրացող է իր նախնիների գերեզմաններով ու գալիք սերնդով»,- ասաց Բագրատ սրբազանը։