Ես չեմ կարծում, որ ՔՊ-ում բոլորը «конченный» են, Փաշինյան են ու ավարտված մարդիկ. Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ հարձակումն Ադրբեջանից պատվիրված է, Ադրբեջանից համակարգված: Նիկոլը պարզապես ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին»,- իր գործով դատական նիստից հետո 168.amի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին:

Վերջինս նկատեց՝ Եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որը շարունակում է հայ ժողովրդի և Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հարթակներում:

«Վեհափառը և մյուս սրբազաններն այդ գործողություններն իրականացնում են դրսում: Նիկոլը նաև այս հարվածն է հասցնում հայկական պայքարին: Ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ զավակ են պսակել, նորածին երեխա են կնքել, հիվանդ ծնողի կամ սիրած մարդուն փրկելու համար աղոթել են կամ հուղարկավորել են իրենց հարազատին, ոտքի կանգնել՝ ի պաշտպանություն սուրբ Եկեղեցու և Վեհափառ Տիրոջ: Սա համաժողովրդական պայքար է և մեր պայքարն է: Որքան էլ շատերը կարծում են, որ Եկեղեցին պետք է ավելի կոշտ լինի, կարծում եմ, որ ժողովուրդն ավելի համախմբված պիտի լինի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ըստ Աշոտյանի՝ այն բազմաշերտ է ու կարող է դառնալ թրիգեր:

Կարդացեք նաև

«Դավիթը Համբարձումյանը շատ ապրի: Հիմա կհարցնեք՝ ինչի՞ Դավիթը, ոչ թե՝ ես, շատ պարզ. Դավիթը հաղթել է ՔՊ-ին ընտրական գործընթացում, Դավիթը ներառական թեկնածու է ու երիտասարդ: ՀՀԿ-ն ու «Պատիվ ունեմը» շատ ճիշտ որոշում են կայացրել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ ի՞նչը պիտի ստիպի ՔՊ-ին, որ միանան այս գործընթացին, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ խիղճը և ժողովուրդը:

«Ես չեմ կարծում, որ ՔՊ-ում բոլորը «конченный» են, Փաշինյան են ու ավարտված մարդիկ, որ կորցնելու բան չունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ մարդկանց կոչ անելով պայքարել, չապրել այն կյանքը, որը նրանց հրամցնում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս