Արդյո՞ք Հայաստանը կարողանալու է «Միջանցք» կոչվածով ադրբեջանցիների բեռները ստուգել. Արմեն Մինասյան

«Զվարթնոց» տաճարի հարակից հատվածից Մայր Աթոռ ուխտերթ է կազմակերպվել. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Միջոցառմանը մասնակից քաղաքագետ Արմեն Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանուն եկեղեցու բազմամարդ հավաքը հույս է տալիս, որ իշխանական կեղծ օրակարգերը կհաղթահարվեն, կհաջողվի կոնսոլիդացնել հասարակությանը և հասնել հանգրվանի:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ստամբուլյան օրակարգին և Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ապաշրջափակմանն առնչվող հայտարարությանը՝ «վա՜յ նրանց նպատակը Թուրանն է, ի՞նչ են ուզում իրենք, ուզում են՝ ՀՀ տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա», Արմեն Մինասյանն ասաց, որ ամբողջ խնդիրը տերմինների մեջ է:

«Երբ որ ասում ենք «Զանգեզուրի միջանցք», ի՞նչ ենք նկատի ունենում: Դա ՀՀ ինքնիշխան հսկողության տակ գտնվող ճանապա՞րհ է, որտեղից Թուրքիան և Ադրբեջանն օգտվում են ճիշտ այնպես, ինչպես աշխարհի մնացած երկրները, թե՞ դա արտոնյալ ռեժիմ է նախատեսում առանձին երկրների համար»,- շարունակեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ 2021 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ճանապարհներ բացելու և մաքսակետերի պատրաստ լինելու մասին, երբ ուզում են թող օգտվեն: Այսինքն, Ադրբեջանի համար ճանապարհից օգտվելու որևէ սահմանափակում չի լինի:

Կարդացեք նաև

«Այսօր էլ կարելի է ՀՀ-ում հանդիպել թուրքական պետհամարանիշներով բեռնատարների, ինչ տարբերություն, թե որտեղից է սահմանը հատել: Բայց արդյո՞ք միջանցք կոչվածի ներքո ունենալու ենք Ադրբեջանի և Թուրքիայի համար արտոնյալ ռեժիմ»,-շեշտեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս