Եկեղեցին չեն կարող տապալել. որտեղ, ինչ պետք է, դրանից դառնում են. հիմա էլ հավատացյալ են. Աբրահամյան

«Զվարթնոց» տաճարի հարակից հատվածից Մայր Աթոռ ուխտերթ է կազմակերպվել. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Երթին մասնակից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը նախօերին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տոնը ներկա դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ անկախ գործող իշխանությունների մանիպուլյացիաներից, հայ ժողովուրդն իրականությունը ժամանակին ճիշտ ըմբռնելու և համահունչ գործելու է:

«Որևէ ձևով պետք է թույլ չտանք, որ այս իշխանությունը բոլոր բարոյական և իրավական նորմերը խախտելով, ներխուժի Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանք, և խաթարի համահայկական շահերից բխող եկեղեցու գործունեությունը: Վերջին 7 տարվա ՀՀ իշխանությունների կործանիչ քաղաքականության պայմաններում եկեղեցին է այն եզակի ինստիտուտներից մեկը, որը կարողանում է համահայկական շահերը միջազգային հարթակներում ներկայացնել և դրանք հնարավորին չափով պաշտպանել»,- շարունակեց նա՝ հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցւն կարողացել է հազարամյակների ընթացքում իր դերն ու նշանակությունն ամրացնել ժողովրդի համար և շրջանում, և ոչ մի գնացող և եկող իշխանություն չի կարող տապալել Եկեղեցին:

Այս համատեքստում Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, թե ինչպես էր Փաշինյանի իշխանությունը իշխանափոխությունից հետո հայտարարում, որ պայքարում են միայն բանակը թալանողների դեմ, բայց 1-2 դեպք մանիպուլյացիաներով հանրայնացնում էին, քարոզչական մեծ հարձակումներ էին տեղի ունենում, արդյունքում այդ ամենը տեղայնացվում էր զինված ուժերի վրա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս